Զախարովան Բորելի հայտարարությունը որակել է կորոնավիրուսի դեմ ՌԴ պատվաստանյութերը վարկաբեկելու փորձ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունը, որը համաճարակի դեմ պայքարում Ռուսաստանի ջանքերը համեմատում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության հետ, կոորավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի համար անբարեխիղճ մրցակցության օրինակ է: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին գրել է Tass-ը։
Զախարովան հայտարարել է, որ «պատվաստանյութերի աճող պատերազմը» ուղեկցվում է կեղծ կամ դիտավորյալ աղավաղված տեղեկատվության հոսքով: Սակայն, ըստ նրա, Մոսկվան ցնցված է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարը միացել է այս պրակտիկային:
«Եվրոպական արտաքին ծառայության կայքի իր բլոգում եվրոպական դիվանագիտության ղեկավարը փորձում է բոլորովին անտեղի զուգահեռներ անցկացնել հիվանդության դեմ պայքարի Ռուսաստանի ջանքերի և Իսլամական պետության ահաբեկչական չարդարացված գործողությունների միջև», - ասել է նա:
Զախարովան նշել է, որ Բորելը ցույց է տալիս «ինֆոդեմիայով վարակման հստակ ախտանիշներ» հավելելով, որ «պահանջում են, որ Բրյուսելը լսարանին բացատրի իր ապակողմնորոշիչ խոսքերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին