Կուբաթլուի պատասխանատուն, «տակտիկական» նահանջից հետո պարտվում է, հետո հերոսացվում , իսկ հիմա ԱԻՆ նախարար է. Լիլիթ Թումանյան
«Բացահայտվել են, որ բազմաթիվ պահեստներ լեփ-լեցուն են և այդ ապրանքները՝ զինամթերքը, սննդամթերքը, դեղորայքը, չի տրամադրվել և մինչ օրս չի հասել զորքերին»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքական վերլուծաբան Լիլիթ Թումանյանը՝ մեկնաբանելով Արցախյան պատերազմի ընթացքը:
«Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանն էլ նկատեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իր կապերով զենք է բերել որպեսզի հասցնի Արցախ, բայց հետո պարզվել է, որ դրա կեսը պահել են Գյումրիում և թույլ չեն տվել ուղարկել ռազմական գործողությունների վայր:
Լիլիթ Թումանյանը նկատեց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չունեն և հարց հնչեցերց, թե ինչպես են հանձնել Շուշին, երբ մինչև օրես ադրբեջանական կողմը ճանապարհ է խնդրում Ստեփանակերտից և ռուս խաղաղապահներից և եզրակացրեց, որ քաղաքն ուղղակի հանձնվել է:
«Ինչպե՞ս է ստացվել էր Կուբաթլուի պաշտպանության պատասխանատուն, «տակտիկական» նահանջից հետո պարտվում է, հետո հերոսացվում, իսկ հիմա ԱԻՆ նախարար է»,-հայտարարեց Թումանյանը:
Վերջինս հնչեցրեց նաև մի քանի այլ հարցեր, այն մասին թե ինչո՞ւ հստակ ժամանակացույց կա Ադրբեջանին տարածքների վերադարձի վերաբերյալ, իսկ գերիների վերադարձի ժամանակացույց չկա և մինչև հիմա չգիտեն, թե ինչքան գերի ունենք, կամ ինչպե՞ս է եղել, որ տարբեր կալիբրի պաշտոնյաներ՝ այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը հայտնում են, որ Բանակում եղել են դավաճանություններ, հրաման չկատարողներ, բայց մինչ օրս չկա ոչ մի դատական գործ և անուն:
Քաղաքական վերլուծաբանը նկատեց, որ բանակում հիմնականում ընդվզող սպաներ չեն եղել, կա ընդամենը մեկ սպա՝ Ջաբրայիլի ճակատից, որը դեմ է գնացել իշխանություններին, նա ներկայում ձերբակալված է և պարզ չէ թե ի՞նչ է ասել որ կբարձրաձայնի, կամ ի՞նչ զանցանք է կատարել, որ քրեակատարողական հիմնարկում է և շատ քչերը գիտեն դրա մասին:
Լիլիթ Թումանյանը հայտնեց, որ այդ հարցերի պատասխաններն այս իշխանություններից հնարավոր չէ ստանալ, այլ ստանալու են հաջորդ իշխանությւոնների օրոք, եթե լինեն մեծ հասարակական ճնշումներ: Նա նկակտեց, որ ով էլ լինի հաջորդ իշխանությունը, ինչքան էլ այն ցանկալի լինի, միևնույնն է՝ հանրությունը պետք է շարունակի իր պահանջատիրությունը ճշմարտությունը բացահայտելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին