Մարուքյան. Անպայման հետամուտ եմ լինելու Մեղրիի անվտանգային խնդիրների լուծմանը
ԱԺ «Լուավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, հանդիպել մի քանի համայնքապետերի։
«Հանդիպեցինք Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և նրա տեղակալի հետ, լսեցինք համայնքի խնդիրները և առաջարկները, որոնցով պարտադիր պետք է զբաղվենք։
Մեղրին ինձ համար հատկապես հարազատ վայր է, քանի որ այստեղ է անցել իմ զինվորական ծառայությունը, Մեղրու սահմանային դիրքերում անցել եմ մարտական հերթապահություն։
Անպայման հետամուտ եմ լինելու Մեղրիի անվտանգային խնդիրների լուծմանը»,-գրել է Մարությանը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ հանդիպման մասին։
«Մանրամասն քննարկեցինք վերջին շրջանի մարտահրավերները և դրանց դիմակայելու մեր հաստատակամությունը: Մեր հանդիպման արդյունքում քննարկված գաղափարները կդառնան օրենսդրական նախաձեռնություններ ու կառավարության որոշումների առաջարկներ»,-նշել էր նա։
Ավելի վաղ ԱԺ պատգամավորը հայտնել էր, որ այսօր Սյունիքում հանդիպումներ կունենա և ևս մեկ անգամ տեղում կծանոթանա իրավիճակին: Այցի արդյունքներով առաջարկությունների փաթեթ կներկայացվի համապատասխան մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Այս պահին Սյունիքում կենտրոնական իշխանությունը փաաստացի մեռած է
- Թուրքերը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ցուցանակ են տեղադրում՝ «բարի գալուստ Ադրբեջան»․ Գորիսի փոխքաղաքապետ
- Կարեն Հովհաննիսյան. Ահաբեկիչները կարող են ներթափանցել մեր երկիր, հատկապես Սյունիք
- Մեղրիի բնակչությունն անհանգստացած է, ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը, երկաթգիծ է լինելու, թե՞ այլ բան․ Զաքարյան
- Գորիսի քաղաքապետ. Կապան գնալուց կհանդիպեք թուրքերի մեքենաներ, այնքան լիազորություն ունեն, ինչքան մենք
- Մեղրիի համայնքապետ. Իրավիճակը շատ լուրջ է, չենք ուզում գաղթական դառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին