Քաղաքական 20:35 30/12/2020 Հայաստան

8 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին․ Միքայել Մինասյան

Սոթքի 8 միլիարդ թալանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամից «անհետացած» միլիոնավոր դոլարների և փողի դեմ կռվի մասին պատմել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Մինասյանը նախ անդրադարձել է տուրիզմի ոլորտին։

«Պուշկինի անվան դպրոցում, ուր ես սովորում էի, մեզ նկարչություն էր դասավանդում Անահիտ Եֆիմովնան։ Նա ունի որդի՝ Արտաշեսը,որը նույնպես սովորում էր Պուշկինի անվան դպրոցում։ Արտաշեսը դարձավ շատ խոստումնալից, առաջադեմ բիզնեսմեն։ Ինչպես մենք՝ հայերս ենք սիրում ասել «օդից կամ քարից փող  սարքող»։ Արտաշը հիմնեց փոքր վարձով վերցրած տներից բիզնես, նա սարքել էր հյուրանոցներ Երևանում և Թիֆլիսում։ Կառավարում էր այն տուրիստների հոսքը, որոնք գալիս էին տեսնելու և Վրաստանը, և Հայաստանը։ 2018 թվականի դեպքերը Արտաշեսը ողջունեց։ Այսօր Արտաշեսը կանգնած է սնանկացման եզրին, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զավթելուց հետո Հայաստանում հայտարարվեց պատերազմ ընդդեմ բիզնեսի»,-ասաց Մինասյանն ու հավելեց, որ տուրիզմի ոլորտը խայտառակ վիճակում է, քանի որ Հայաստանում մի քանի տարի է չկա տուրիզմ։

«Վստահ եմ «քարից, օդից փող սարքող» տղան մենակ է իր խնդիրների հետ»,-ասաց Մինասյանը։

Նրա խոսքով ՝ փողը միավորեց մարդկանց ավելի շատ, քան մնացած ամեն ինչը։

«Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ավելի լավ կյանք, ավելի  բարեկեցիկ կյանք։ Նա ասում էր, որ ընտրեք ինձ, կամ հավատացեք ինձ, որովհետև ես կվերացնեմ կոռուպցիան և դուք կունենաք շատ ավելի բարեկեցիկ կյանք, յուրաքանչյուր փոփոխություն լինելու է շատ ավելի լավ։ Սկզբում մարդիկ մտածում էին, որ այն 100 դոլարը, որ իրենց գրպանում է դա իրենցն է և Նիկոլի գալով այդ 100-ը դառնալու է 110-ից մինչև միլիոն։ Այնուհետև խելոքները հասկացան, որ Նիկոլի հետ ընդհանրապես հույս չի կարելի կապել։ Նա մարդկանց ասաց, եկեք տեսնենք թե ինչպես է այդ 100 դոլարը բաշխվում։Փաշինյանը մարդկանց ձեռքի 100 դոլարը կրճատեց դարձրեց 50, իսկ  50-ն էլ ՝ բաշխեց հօգուտ իրեն»,- ասաց Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով ՝ Նիկոլ Փաշինյանին հիմա սատարում են ոչ թե մարդիկ, որոնք ունեն հույս, այլ նրան սատարում են  անհույսները։

«Նրանց պետք է փրկել Նիկոլ Փաշինյանից: Նա փորձում է այն մարդկանց, ովքեր չունեն լավ ապրելու հույս, ասել, որ ոչինչ՝ դուք համակերպվեք, որ վատ ենք ապրում, բայց ես այնպես կանեմ, որ մյուսներն էլ վատ ապրեն»,-շարունակեց Մինասյանն ու անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի թալանին։

«Գիտե՞ք ով է Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների ամենամեծ թալանչին: Կոնկրետ պատասխանում եմ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, մեկ օրինակով՝ Սոթքի հանք: Սոթքի հանքը՝ վերջին երկու տարվա գնահատմամբ, ունի, արդեն ուներ՝ 144 տոննա ոսկի։ Որպեսզի դուք հասկանաք, թե ինչ արժե այդքան ոսկին, ապա նայեք, թե ինչ արժե ոսկու մեկ գրամը. դուք կստանաք աստղաբաշխական թիվ՝ 8 միլիարդ դոլար: 8 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյանը պարտությունից թալանեց, հայ ժողովրդից վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին: Ես Սոթքի մասին մեկ բան եմ ուզում ասել, որպեսզի դուք պատկերացնեք, թե երբ անգրագիտությունն ու ստորությունը հանդիպում են, ինչ է դառնում: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կա՛մ չգիտի, կա՛մ միտումնավոր չի ուզում իմանալ, որ Սովետական Հայաստանի ժամանակ կար նամակ ուղղված կենտրոնական իշխանություններին, և այնտեղից կա նամակագրություն, որի հիմքում երևում է, որ Սոթքի հանքը, որն ընկնում էր Ադրբեջանի տարածքի մեջ, վարձակալության հիմունքներով պատկանում է Սովետական Հայաստանին, որովհետև Սովետական Հայաստանի Սոթքի պաշարները վերջացել են և դա Սոթքի հանքի բնական ընդլայնումն էր: Այդ փաստաթղթերը պահվում են ՀՀ պետական արխիվում: Բավական էր դա վերցնել, և այդ փաստաթղթով սարքել բանակցային փաթեթ, չէ՞ որ բանակցային փաթեթի կենտրոնում Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի փոխհարաբերություններն էր, սահմանները և այլն: Բա այդ փաստաթուղթն էլ է Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի փաթեթի մաս, չգիտե՞իք, թե չէի՞ք ուզում իմանալ»,- ներկայացրեց Մինասյանը:

Ինչ վերաբերում է  հիմնադրամին փոխանցված գումարներին, ապա Միքայել Մինասյանի խոսքով ՝ 52 մլրդ 700 մլն դրամ բյուջե փոխանցվել է բյուջե՝մսխելու նպատակով։

«Նիկոլ Փաշինյանը, իր դրածո, նախկին խորհրդական Հայկակ Արշամյանին հանձնարարում է 52 մլրդ 700 մլն դրամ բյուջե փոխանցել, որպեսզի կարողանա հանգիստ մսխի: Հայկակը դա անում է իննը որոշումով, և դրանցից ոչ մեկը չի ուղարկվել Խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին, որովհետև նրանք կհարցնեին՝ բա այդ փողն ո՞ւր է գնում: Իննը որոշումից յոթը կորում են, անհետանում են: ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ Հայկակի գրասենյակն է ու հիմնադրամի աշխատակազմը, այդտեղից անհետանում են իննը որոշումից յոթի բնօրինակը: Թե՝ ուր, չգիտեմ, մենք դա կիմանանք, երբ նորմալ երկրում հարուցվի քրեական գործ: Ոստիկանությունը գաղտնի գալիս է Բաղրամյան 26, որպեսզի հասկանան, թե ուր են փողերը: Արմեն Սարգսյանը գաղտնի նամակ է գրում Հայկակին, ասելով՝ խնդիրներ կան, Հայկակն էլ, հասկանալով, որ 52 մլրդի մսխումն իրեն ոչ ոք չի ներելու, նամակ է գրում Ֆինանսների նախարարին, թե ասա, այդ փողը որտեղ ես ծախսել: Նախարարը պատասխանում է, որ գումարը ծախսվել է ըստ բյուջեի նախատեսված կետերի»:

Մանրամասն ՝ տեսանյությում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}