ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ գնումներ կատարելու հնարավորություն կտա Ամանորի նախօրեին
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն դեկտեմբերի 31-ին` Ամանորի նախօրեին, առավոտյան ժամը 9:00-ից մինչև 16:00-ն, ապառիկ գնումներ կատարել Բանկի ավելի քան 300 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում` ամբողջ Հայաստանի տարածքում:
Բանկից հայտնում են, որ հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են ձեռք բերել անհրաժեշտ և ցանկալի ապրանքներ՝ կահույք, կենցաղային և համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոսներ, շինանյութ, խաղալիքներ, ավտոպահեստամասեր, անմիջապես խանութում, ինչպես նաև ձեռք բերել տուրիստական փաթեթներ և ավիատոմսեր տուրիստական գործակալություններից՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության: Վարկը տրամադրվում է տեղում՝ հաշված րոպեների ընթացքում:
Վարկ ստանալու համար հաճախորդին բավարար է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ:
Դեկտեմբերի 31-ին ապառիկ գնումներ կատարելու հնարավորությունը տարածվում է ինչպես ցանցային խոշոր գործընկեր կազմակերպությունների, այնպես էլ առանձին խանութների վրա, որոնք համագործակցում են Բանկի հետ:
Գործընկեր կազմակերպությունների վաճառակետերի աշխատանքային ժամերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն կամ անմիջապես նախընտրած խանութ-սրահ:
Օգտվե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի հարմարավետ և արագ սպասարկումից: Թույլ տվեք Ձեզ կատարել անհրաժեշտ գնումը կամ ձեռք բերել Ձեր մտերիմների ամանորյա նվերները հիմա՝ վճարելով դրանց համար հաջորդող ամիսների ընթացքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ ՝ https://www.vtb.am/am/credits/installments/kreditovanie-v-rassrochku/ , գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է «Քարտային չեմպիոն» մրցանակի
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում անցում է կատարում վարկային գործարքների շրջանակներում հաճախորդների սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիայի
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է հաճախորդներին նոր հնարավորություն՝ ստանալ իրենց քաղվածքները Բանկի կայքի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան