Վրաստանում տաքսու վարորդները կանցնեն կորոնավիրուսի անվճար թեստ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, տաքսու վարորդները կանցնեն կորոնավիրուսի անվճար թեստ: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին Կալաձեն հայտնել է Թբիլիսիի կառավարության նիստին:
Նրա խոսքով, քանի որ տաքսու վարորդներն ըստ միջգերատեսչական հանձնաժողովի որոշման առանձին ռիսկային խումբ են սահմանվել, կայացվել է որոշում, որ նրանք կթեստավորվեն:
«Մոտ 18 հազար տաքսու վարորդ կարճ հաղորդագրության միջոցով կստանա տեղեկություն, թե որտեղ կկարողանա հանձնել թեստ: Իհարկե, նրանց համար թեստավորումը կլինի անվճար, առանց որևէ վճարման: Կարևոր է բոլորս ապահովագրված լինենք, ինչպես տաքսու վարորդները, այնպես էլ՝ տաքսի ծառայությունից օգտվող քաղաքացիները»,- հայտարարել է Կալաձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 738 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 012 նոր դեպք, 25 վարակակիր մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին