Արցախի ավելի քան 800 բնակիչ որակյալ բժշկական օգնություն են ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում: Տեղեկատվությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ է ստեղծել Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բուժաշխատողների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Նախորդ մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Գիշի գյուղի ավելի քան 40 բնակիչների:
Ընդհանուր առմամբ, Արցախի ավելի քան 800 բնակիչներ, այդ թվում՝ 100 երեխա որակյալ բժշկական օգնություն են ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում:
Բոլոր դիմած քաղաքացիները տեղաբաշխված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:
Բնակիչների գանգատները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացումների և ատամնաբուժական օգնության հետ: