
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 738 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 738 նոր դեպք։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 225 893 դեպք: Ապաքինվել է ևս 1 494 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 210 445:
Կորոնավիրուսից մահացել է ևս 38 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 481:
Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 012 նոր դեպք, ապաքինվել 2 638 վարակակիր, մահացել՝ 25-ը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին