2020թ.Հայաստան զբոսաշրջային այցելությունները 2019-ի համեմատ նվազել է շուրջ 75,5 %-ով
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում 2020թ․-ը զբոսաշրջության ոլորտի համար լի էր մարտահրավերներով։ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ, ըստ Միավորված ազգերի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության 2020թ․-ի հունվար-հոկտեմբեր ամսիների ընթացքում աշխարհի դեստինացիները հյուրընկալել են 900 մլն․-ով ավելի քիչ միջազգային զբոսաշրջիկի 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Անկումը 10 ամիսների համար կազմում է 72%:
Համաձայն ՀՀ-ի պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2020թթ. հունվար-սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 327 735, նվազումը 2019 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է շուրջ 75,5 %: