Գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է
Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։ ՀՀԿ Գործադիր մարմինը հայտնում է, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին և Արցախին սպառնացող նոր մարտահրավերների և շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում։
Ընգծվել է, որ գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։ Վերահաստատվել է, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է։
Մտքերի փոխանակման արդյունքում կուսակցության հետագա անելիքների մասին որոշումները ինչպես առանձին, այնպես էլ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում կկայացվեն հաջորդ տարվա սկզբին։
Կարևորվել է կուսակցության միջազգային գործընկերներին ռազմագերիների, պատանդների և զոհվածների աճյունների փոխանակման հարցերով բոլոր հնարավոր միջոցներով մշտական ներգրավման անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Մի քիչ էլ հապաղենք, և ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan-ից կվերածվի no oldu Ermenistan
- Աշոտյան. Նիկոլ կոչվող չարորակ ուռուցքը պետք է հեռացվի
- Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ
- Ո՞վ կամ ովքե՞ր պետք է իշխանություն կազմեն հողատուի հրաժարականից հետո. Շարմազանով
- Շարմազանով. Ոչ Հադրութի և ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։
- Շարմազանով. Ասում եմ՝ կներեք մեզ, ժողովուրդ ջան