«Sinopharm» ընկերության կորոնավիրուսի պատվաստանյութը 79.3% արդյունավետություն է գրանցել
Չինական «Sinopharm» դեղագործական ընկերության ստեղծած կորոնավիրուսի պատվաստանյութի նոր տեսակն ի վիճակի է 79.3% -ով կանխել վարակվելու վտանգը։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Պեկինի կենսաբանական արտադրանքի ինստիտուտը, որը «Sinopharm» ընկերության մաս է կազմում։
«Ապացուցվել է, որ այս պատվաստանյութն անվտանգ է: Դրա արդյունավետության գործակիցը 79,3% է», - ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:
Նշվում է, որ «Sinopharm»-ն արդեն փաստաթղթեր է ուղարկել Չինաստանի դեղագործական արտադրանքի վերահսկողության պետական վարչությանը` համապատասխան պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսելու համար:
Ավելի վաղ դեղամիջոցների որակավորման կենտրոնը պաշտոնապես հաստատել էր այս ընկերության պատվաստանյութը:
Ըստ աղբյուրի, շուտով պատվաստանյութը հասանելի կլինի շուկայում:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես պատրաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստմանը
- Բելառուսում սկսվում է բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցով
- Իրանական 7 ընկերությունների հաջողվել է արտադրել կորոնավիրուսի պատվաստանյութ