Հակոբ Ճաղարյան. Ավինյանի գործունեությունն ավիացիայի ոլորտում դիտարկում եմ որպես կանխամտածված դիվերսիա պետության դեմ
Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրում է.
«Արմնյուզին տրված Երեկվա հարցազրույցումս որոշ բաներ չհասցրեցի ասել:
Նախ պետք է ասեմ, որ ֆինանսական չարաշահումների մասին հայտնածս տեղեկությունները մանրամասն զեկուցագրով ներկայացրել եմ վարչապետ Փաշինյանին:
Իլ-76 օդանավի կասկածելի գործարքի մասին ևս 2 ճանապարհով տեղեկություն եմ փոխանցել նրան: Թեկուզ վաղուց չէի աշխատում կառավարությունում, բայց հանդիպել եմ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին, և ներկայացրել ողջ իրողությունը:
Մի քանի օր անց նույն տեղեկությանը ծանոթացրել եմ ԱԻՆ փոխնախարար, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանին:
Երկու դեպքում էլ ցույց եմ տվել հնարավոր կոռուպցիոն սխեմաները, որոնց առկայությունում ես վայրկյան իսկ չեմ կասկածում:
Եթե, իհարկե, օդանավի գնորդը աշխարհի ամենամիամիտ բարերարը չի:
Եվ առաջարկել եմ մինչև պատերազմի ավարտը կարգի բերել այս գործարքի ֆինանսական մասը:
Որովհետև ես թույլ չեմ տա իմ թալանված երկրի թալանը, նամանավանդ պատերազմի օրերին: Եվ հետամուտ եմ լինելու այս գործարքի բացահայտմանը:
Եվ չհասցրի ասեմ, որ փոխվարչապետ Ավինյանի գործունեությունն ավիացիայի ոլորտում դիտարկում եմ որպես կանխամտածված դիվերսիա պետության դեմ, իսկ ՔԱԿ նախագահին` որպես հանցագործ գործիք և դիվերսիայի անմիջապես իրագործող»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում