Դեկտեմբերի 31-ին Եռաբլուրում տեղի կունենա Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի հուղարկավորությունը
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 18:00-ին Բագրատունյաց 44/2 հասցեում գտնվող «Հավերժություն» սգո սրահում:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 30-ին ժամը 18:00-ին Բագրատունյաց 44/2 հասցեում գտնվող «Հավերժություն» սգո սրահում տեղի կունենա Կարին Տոնոյանի որդու՝ Մենուա Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը:
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 31-ին ժամը 13:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
Մենուա Հովհաննիսյանը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 22-ին։
Մասնակցել է և՛ Ապրիլյան քառօրյա պատերազմին, և՛ Արցախյան 44-օրյա պատերազմին։
Ցուցաբերած արիության համար 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մենուա Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով՝ շնորհելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան