Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից մանրամասներ. ««Փաշինյան ջան, գնացքդ գնացել է, վրադ խաբար չկա»
Թելագրամի Mediaport ալիքին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ու երեք րոպե տևած հանդիպումից։
Ըստ աղբյուրի, նախ՝ Գագիկ Ծառուկյանը չի սեղմել Նիկոլի ձեռքը, որից հետո Փաշինյանն ակնհայտ ընկճվել է։ Կորոնավիրուսից ապաքինված Ծառուկյանը հեգնել է, թե դա անում է չվարակվելու համար:
Փաշինյանը հարցրել է՝ ինչի՞ դիմաց Ծառուկյանը կհամաձայնի միանալ Սահմանադրական փոփոխություններ անելու իր պլանին, ինչին ի պատասխան Ծառուկյանն ասել է. «Փաշինյան ջան, գնացքդ գնացել է, վրադ խաբար չկա»։
Փաշինյանը Ծառուկյանին հայտնել է, թե հանձնարարել է կարճել իր դեմ հարուցված մի շարք քրեական գործեր, ինչին ի պատասխան ԲՀԿ առաջնորդն ասել է, որ ինքը դեռ ամիսներ առաջ է պահանջել կառավարության հրաժարականը և արդեն ապացուցել է, որ շինծու քրեական գործերից չի վախենում, ինչքան ուզում է կարող է ավելացնել այդ քրեական գործերի քանակը։ «Եթե ուզում ես փրկվես, հրաժարական տուր»,- ասել է Ծառուկյանն ու շարժվել դեպի դուռը։
Փաշինյանը վերջում ասել է՝ «իմ համար չես անում, գոնե պետության համար արա», Ծառուկյանն էլ ի պատասխան ասել է. «Իմ դեմ քո արածից հետո ես պետք է չգայի այստեղ, բայց եկել եմ հանուն պետության։ Եվ հենց պետության շահից է բխում, որ դու գնաս»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ձեռքը չսեղմելու հարցում պետք է ազգային համաձայնություն կայանա. քաղաքագետ
- Ինչ-որ հրապարակային ասվում էր, ես անձամբ իր երեսին եմ ասել. Գագիկ Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում