Արմեն Աշոտյան. Մի քիչ էլ հապաղենք, և ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan-ից կվերածվի no oldu Ermenistan
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է։
Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանների շուրջ տեղի ունեցող սահմռկեցուցիչ հանձման գործարքի մասին կապիտուլյացիոն իշխանության ներկայացուցիչները տարբեր բաներ են հորինում։
Նախ, դավաճան ստահակն ասաց, որ հաձկական դիրքերը Սյունիքում հանձնվում են ըստ բանավոր պայմանավոդվածության։
Հետո ԱԽ քարտուղար աշխատող գործակալն ցինիկաբար հայտնեց, թե իրականացվում է դեմարկացիա, այն էլ՝ որոշակի փաստաթղթային հիմքով։
և ահա երեկ ԱԳՆ-ն պաշտոնական դիրքորոշում հայտնեց գործընթացի մասին, ըստ որի «ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:
Սա ինչ է՞, եթե ոչ դավադիր քաոս։
ԱԳՆ-ն, վարչապետ կոչվածը և ԱԽՔ-ը նույն, երկրի համար կենսական հարցի մասին 3 տարբեր բաներ են ասում։ Այս փնթիների ոհմակը փնթի է ամեն ինչում։
Սա կրկին ապացուցում է, որ պետականության կորստի գործընթացը այլևս իրականություն է։
Մի քիչ էլ հապաղենք, և ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan -ից կվերածվի no oldu Ermenistan»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանը՝ Բալասանյանի հայտարարության մասին. Չի կարելի շարունակաբար ընկնել նույն թակարդը
- Աշոտյան. Նիկոլ կոչվող չարորակ ուռուցքը պետք է հեռացվի
- Ինչքա՞ն ենք հանդուրժելու, որ Ալիևն և իր հարճ Նիկոլը պասերով զրկեն մեզ հայրենիքից. Աշոտյան
- Արմեն Աշոտյան. Այս ամենը տեղի չէր ունենա, եթե նոյեմբերի 9-ից հետո ժողովուրդը սրան կաբինետից նետած լիներ առնվազն աղբարկղ