Անկարան ցանկանում է փոփոխություն կատարել Լոզանի պայմանագրում
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեսը, կրկնելով Թուրքիայի ղեկավարների կողմից հաճախակի արված կոչը, բարձրացրեց 1923 թ. Լոզանի պայմանագիրը վերանայելու հարցը, որը սահմանում է Հունաստանի և Թուրքիայի ժամանակակից սահմանները:
«Առաջին համաշխարհային և դրան հաջորդած պատերազմների հետևանքով կային որոշ պայմաններ, որոնք պարզ չեն, և գուցե սրանք հիմք դրեցին այսօրվա քննարկումների: Դրանցից մեկը Լոզանն է: Բայց անցել է 100 տարի, ես հավատում եմ, որ մենք կարող ենք նստել, դրանք քննարկել, բանակցել», - երկուշաբթի օրը հայտարարել է թուրք նախարարը: Այս մասին գրում է հունական Ekathimerini-ն։
Ֆաթիհ Դոնմեսը մեկ անգամ ևս մեղադրում է Աթենքին՝ տարածաշրջանում առկա լարվածության և երկու երկրների միջև ծովային սահմանային վեճերի մեջ:
«Եթե տեսնում եք, թե ինչին է աջակցում Հունաստանը, դա նման է մեզ մեր ափերին ծուղակի մեջ գցելուն: Աստծո օգնությամբ, նրանք որքան հնարավոր է շուտ կհրաժարվեն իրենց սխալներից», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923 թվականի հուլիսի 24-ին։ Այն հաշտության պայմանագիր է՝ 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը, որով պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան