Կիևը հրաժարվում է հրատարակել Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի գրողների գրքերը՝ քաղաքական պատճառներով
Ուկրաինայի գրողների ազգային միությունը (НСПУ) որոշում է կայացրել դադարեցնել այն երկրների հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք քվեարկելով ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում՝ «դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»։ Այդ երկրների թվում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Սերբիան, Չինաստանը։ Այս մասին գրում է Ria-ն։
«Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստում որոշում կայացրեց դադարեցնել НСПУ-ի հրատարակություններում այն երկրների գրողների գործերի հրապարակումը, որոնք, քվեարկելով ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում, դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Տրված է այդ երկրների ցուցակը. Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վենեսուելա, Հայաստան, Զիմբաբվե , Իրան, Կամբոջա, Ղրղզստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Կուբա, Լաոս, Մյանմար, Նիկարագուա, Սերբիա, Սիրիա, Սուդան», - ասված է տեքստում:
Ընդգծվում է, որ բացառություն կարող է լինել «մահացած դասականների», ինչպես նաև այս երկրների ժամանակակից գրողների ստեղծագործությունների հրապարակումը, որոնք հրապարակավ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտում են Ռուսաստանի Դաշնության ագրեսիան:
Բացի այդ, որոշվել է այս բանաձևին ծանոթացնել Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությանը, Պետական հեռուստառադիոյի կոմիտեին, Ուկրաինայի գրքերի ինստիտուտին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ուկրաինական ինստիտուտին, Գրքերի հրատարակիչների ու գրքերի տարածողների ուկրաինական ասոցիացիային:
«Որոշվել է նաև դադարեցնել հավելվածում նշված երկրների դիվանագիտական առաքելությունների հետ համատեղ գործողություններ (ստեղծագործական երեկոներ, կլոր սեղաններ, համաժողովներ և այլն) անցկացնելու պրակտիկայից և թույլ չտալ, որ միության անդամները մասնակցեն աջակցող երկրների ներկայացուցիչների նախաձեռնած ցանկացած գրական և գեղարվեստական միջոցառումներին», - ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները