ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Թուրքիայի S-400-ը սպառնալիք է ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախօրեին հայտարարել է, որ S-400 հրթիռային համակարգերը, որոնք Թուրքիան գնել է Ռուսաստանից, սպառնալիք են ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար:
Յենս Ստոլտենբերգը նշել է, որ S-400 հրթիռային համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությանը, քանի որ այն անհամատեղելի է անդամ երկրների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ռուսական հրթիռային համակարգը վտանգավոր է դաշինքի ինքնաթիռների համար, հավելելով, որ ինքն աջակցում է Թուրքիայի բանակցություններին` S-400- ի փոխարեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու հարցով:Այս մասին գրում է Pars Today-ը։
S-400-ի գնման հետ կապված Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից առաջ, Յենս Ստոլտենբերգը, ցավ հայտնելով այդ կապակցությամբ, նշել էր, որ ՆԱՏՕ-ի անդամները չպետք է իրար նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն և ընդգծել էր, որ հավանություն չի տալիս Թուրքիայի ընտրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան