Շուշիի հետ կապված արդեն բոլորին է հասկանալի, թե ի՞նչ է տեղի ունեցել․ Վարդան Բալյան
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Հրանտ Բագրատյանը իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ Ալիևը դիմել էր Էրդողանին ու տեղեկացրել, որ նոյեմբերի 14֊ից հետո պատերազմը շարունակելու ռեսուրսները սպառված են։
Հաստատում եմ պնդումը, ավելին կասեմ, նոյեմբերի 8֊ին թշնամու բանակի հարձակվող ստորաբաժանումների հրամանատարների միջև հարաբերությունները եղել են խիստ լարված։ Լաչինի հատվածում ճանապարհի վերահսկողությունը ամբողջությամբ վերականգնվել է, ճանապարհը գտնվել է մեր լիարաժեք վերահսկողության ներքո, ադրբեջանական զորախումբը, թողնելով զինտեխնիկան, փախուստի է դիմել, ինչը հետևանք է եղել վերոնշյալ իրողության։ Նոյեմբերի 4֊ին հենց ադրբեջանցիների պաշտոնական հաղորդագրությունը փաստում են, որ նոյեմբերի 2֊ի համեմատությամբ թշնամին առաջնագծի հատվածում զիջել էր որոշ կարևոր դիրքեր։
Շուշիի հետ կապված արդեն բոլորին է հասկանալի, թե ի՞նչ է տեղի ունեցել։ Եվ այսքանից հետո իշխանական կողմնակիցները շարունակում են հավատալ լոլոներին, թե 20, 25, 30 հազար զինվորի փրկելու համար, դիմադրությունը շարունակելու անհնարինությունից ելնելով է ստորագրվել Ամոթալի կապիտուլյացիան։ Նոյեմբերի 22֊ի հարցազրույցում Ալիևը հրապարակավ հայտարարել է, որ Շուշին հանձնվել է Ստեփանակերտը հրթիռա֊հրետանային կրակով ոչնչացանելու սպառնալիքի դիմաց։
Բազմաթիվ այլ փաստեր, ձայնագրություններ, նոյեմբերի 3֊ից մարաղ մտած վարչապետ, որ մինչև նոյեմբերի 9֊ը իր ֆեյսբուքյան էջում ոորևէ գրառում չէր արել։ Տղաներ և աղջիկներ, դուք դատվելու եք՝ կենդանի, թե մեռած։ Խոստովանությունն անգամ չի մաքրելու աղբը, որում խեղդվելու եք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան