Վարդան Ոսկանյան. Թշնամուց սարսափելն էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնի
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թշնամուն երբեք թերագնահատել պետք չէ, բայց նրանից սարսափելն էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մինչդեռ մեզանում հիմա նման քարոզչական գիծ է նկատվում, որը նպատակ ունի թշնամու հանդեպ անզորության զգացում սերմանել մեր հասարակության մեջ։
Ակնհայտ է, որ անցած պատերազմի ընթացքում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման բանակ կոչեցյալն էլ կրել է լրջագույն ռեսուրսին (մարդկային և ոչ մարդկային) կորուստներ, որոնք «բնականաբար» խնամքով թաքցվում են թե՛ մեզանից և թե՛ սեփական հասարակությունից։
Այս համատեքստում 2021թ․ Բաքվի ռազմական ոլորտի ծախսերի 550 մլն դոլարով ավելացման մտադրությունն, ըստ իս, հիմնականում միտված է գոնե մասնակիորեն վերականգնելու մեր կողմից ոչնչացված ադրբեջանցի բաշիբոզուկների նյութատեխնիկական ռեսուրսները, որոնք պետք է, որ անհամեմատ մեծ լինեն և որոնց համալրումը մեկ տարի չէ, որ պահանջելու է»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Փաշինյանն անհապաղ պետք է հեռանա, նա և ապիկար է, և դավաճան
- Վարդան Ոսկանյան. Դավաճանի ատելության թիրախը, չզարմանաք, նույնպես հայկազյան է
- Վարդան Ոսկանյան. Գորիսի քաղաքպետին երևի ի նշան այդ «հարգանքի» են ձերբակալել
- Վարդան Ոսկանյան. Մինչդեռ «էլիտան» և «ժողովուրդն» իրականում միասնական օրգանիզմ են
- Վարդան Ոսկանյան. Գլխավոր դավաճանի դեմ պայքարն արդեն ազգի հետագա գոյության խնդիր է
- Վարդան Ոսկանյան. Էրդողանի ակնարկը շատ հստակ էր և լկտի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին