Իսպանիայում հայտնաբերվել է COVID-19-ի «բրիտանական» շտամի ևս մի քանի դեպք
COVID-19-ի բրիտանական նոր շտամով վարակման ևս երեք դեպք է գրանցվել Իսպանիայում, այս անգամ ՝ Վալենսիա և Գալիցիա ինքնավար համայնքներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գալիցիայում նոր շտամի յոթ կասկածելի դեպքերից մեկն արդեն հաստատվել է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գալիքիայի կառավարության առողջապահական խորհրդի ղեկավար Խուլիո Գարսիա Կոմեզաննան: Հիվանդը վերջերս է վերադարձել Մեծ Բրիտանիայից:
Իսպանական մի քանի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վալենսիա համայնքում հաստատվել է երկու դեպք: Մարզային իշխանությունները խոստացել են պաշտոնական տեղեկատվությունը հրապարակել ավելի ուշ:
Ավելի վաղ այս շտամով վարակման դեպքեր էին հայտնաբերվել Մադրիդում և Անդալուսիայի համայնքում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն մեկնաբանել է կորոնավիրուսի նոր շտամի վերաբերյալ տվյալները
- Բժիշկ Մյասնիկովը գնահատել է կորոնավիրուսի նոր շտամի վտանգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան