Փորձագետը՝ մանկական շամպայնի վտանգավորության մասին
Մանակական շամպայնը կարող է նպաստել հարբեցողությանը։ Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային մասնագետ թմրաբան-հոգեբույժ Եվգենի Բրյունն ասել է, որ այն երեխան, որին վաղ տարիքում թույլ են տալիս ալկոհոլ օգտագործել, հետո դժվար կլինի համոզել ալկոհոլի վտանգների մեջ:
«Մենք չենք կարող հաստատ կանխատեսել, թե դա ինչպես կազդի տվյալ երեխայի ճակատագրի վրա: Բայց դուք պետք է հստակ հասկանաք, որ նրան ծանոթացնում եք ալկոհոլիզմի հետ», - ասել է նարկոլոգը Ռիա Նովոստիին տված հարցազրույցում:
Մանկական շամպայնի գովազդը նույնպես վատ հետևանքներ կարող է թողնել։ Փորձագետը կարծում է նաև, որ մեծահասակների և երեխաների ավանդույթները չպետք է խառնվեն:
«Մի արեք ձեր երեխաներին խմելու ուղեկիցներ, նրանք դրա համար վրեժխնդիր կլինեն ձեզնից իրենց հիվանդությամբ», - շեշտել է Բրյունը:
Նա հավելել է, որ միանգամայն հնարավոր է մանկական շամպայնը տոներին փոխարինել գազավորված կամ քաղցր մրգերով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա