Արամ Առաջինն ու պապական նվիրակը քննարկել են Արցախի հարցը
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին այսօր այցելել է պապական նվիրակ Ժոզեֆ Սփիթերին։ Նա Վեհափառ Հայրապետին է փոխանցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջույնները և վերջինիս կողմից նամակ է հանձնել Հայրապետին։
Լուրը հայտնում է Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջը։
Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի կացության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ու Վատիկանի գործակցությանն առնչված հարցեր։ Հատուկ ուշադրության առարկա է դարձել Արցախի հարցը։
Արդարև, Արցախի պատերազմի շրջանում, Վեհափառ Հայրապետը պապական նվիրակին միջոցով մեր մտահոգություններն ու սպասումներն է փոխանցել Սրբազան Քահանայապետին և Վատիկանի պետական քարտուղարին՝ շեշտելով Արցախի անկախության ճանաչման հրամայականը։
Պապական նվիրակը հայտնել է Նորին Սրբությանը, որ Վատիկանը հետևում է Արցախում տեղի ունեցող զարգացումներին՝ միշտ կապի մեջ լինելով հատկապես Ռուսաստանի հետ։
Վեհափառ Հայրապետը ջերմորեն ողջունել է թե Լիբանանի և թե Հայաստանի ու Արցախի նկատմամբ Սրբազան Քահանայապետի ցուցաբերած նախանձախնդրությունը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԸՆԴՈՒՆԵՑ ՊԱՊԱԿԱՆ ՆՈՒԻՐԱԿԸ Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 31 Դեկտեմբեր 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա....
Posted by His Holiness Aram I on Thursday, 31 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը Urbi et orbi ուղերձում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին
- Արամ Առաջինը 2021 թվականը հռչակել է «Արցախի տարի»
- Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունում է Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը
- Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Կովկասում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում