Անհետ կորածի հարազատ. «Սև նոր տարի կբերեմ գլխներիդ»
«Մեզ հասած տվյալներով, սկզբից ասացին, որ Կարմիր խաչն է որոշել մինչև հունվարի 8-ը չաշխատել։ Որոշվեց, որ եթե չաշխատեն, կփորձենք առանց Կարմիր խաչի էլ աշխատանքներ կատարել։ Չնայած դա էլ խնդիրներ կարող է առաջացնել։ Դեկտեմբերի 30-ին ևս խոչընդոտներ են եղել՝ խոստացված 5 ուղղության փոխարեն 1 ուղղությամբ են աշխատել»,- իր տեսաուղերձում ասում է Արսեն Ղուկասյանը, ով Արցախում որոնում է եղբոր որդուն:
Նա նշում է՝ Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չի, տվյալներ ունեցան, որ նաև մեր պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատել, այս հարցը էլի գցում են հետին պլան։
«Այսինքն, մարդիկ պետք է այստեղ մինչև ամսի 10-11-ը նստեն, սպասեն, մինչև պարոնայք էլի որոշեն շարունակել որոնողական աշխատանքներով թե ողջ մնացածների, թե զոհվածների հարցով։
Իմացա, որ մեր ծնողներից մեկը խնդրել է, որ վարչապետը ընդունի ծնողներին, որ էլի հարցեր կան քննարկելու։ Պատասխան է հնչել, որ հիմա վարչապետը չի կարող ընդունել, զբաղված է Նոր տարվա ուղերձով, ելույթով։ Արա, դուք վապշե գժվե՞լ եք, ձեր ուղեղը «զադնի» եք դրե՞լ, ի՞նչ նոր տարվա ուղերձ, էս երեխեքի հարցը ձեր նոր տարվա ուղերձից կարևո՞ր է։ Ես գիտեի, որ ձեր մտածելու դիոդը չի միանում, բայց որ ընդհանրապես այդ դիոդը չկա, համոզվեցի։ Ի՞նչ Նոր տարվա ուղերձ, այսօր Նոր տարվա ուղերձն ավել կարևո՞ր է, քան այդ երեխաների հարցը։
Ինչքա՞ն եք շարունակելու ձեզ այսպես պահել, վերջը ուզում եք իսկականից այս ծնողներին սարքել հանցագործ։ Ներողություն, մենք հանցագործ չենք կարող դառնալ, իսկականից ուզում եք հելնենք, աջ ու ձախ չնայեք, մեծ ու փոքր։ Լավ չեք, դուք։
Իմ զայրույթն այն աստիճանի է հասել... Հեսա կգամ Երևան, սև նոր տարի կբերեմ գլխներիդ, արա։
Մեր երեխեքը քանի ամիս է չկան, օրական թուրքերը նոր վիդեոներ են գցում, որ երեխեքին այնտեղ կոտորում են, սպանում են, դուք այսօր մտածում եք Նոր տարվա մասի՞ն։ Դուք վապշե սրբություն չունեք, արա։ Հո դուք խելառ չեք, արա։ Պետք է ծնողը նստի, տաս օր սպասի, մինչև Նոր տարվա տոներ անեք, կայֆեր անեք, ձեր հաճույքները վայելեք։ Թքած ունեք, թե այս մարդիկ ինչ օրի են։
Տղամարդիկ ամեն գիշեր պառկում են վերմակի տակ, լաց են լինում, որ կողքինը չտեսնի իր արցունքները, որ չեն կարողանում իրենց բալեքին գտնել։
Ի՞նչ է ձեր ուզածը։ Այս տեմպերով շարունակելով՝ դուք ձեր նպատակին կհասնեք։ Սև նոր տարի կբերեմ գլխներիդ, շատ երկար կհիշեք այս նոր տարին, ամբողջ կյանքներդ կհիշեք այս նոր տարին»,-ասում է նա։
Նրա խոսքով, առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը անմիջապես պատասխանում էր, հիմա չի էլ բարեհաճում պատասխանել. «Մոռացե՞լ ես, որ ժողովրդի ձեռքից ՊՆ-ի դիմաց այն արտահայտությանդ համար մազապուրծ եղար, որ ասացիր՝ վարչապետն ինձ ուղարկել է, որ տեղեկանամ՝ ինչի մասին է խոսքը, գնամ, զեկուցեմ։ Պետք է այնտեղ մի փոքր կայծ լիներ, որ ծնողները քեզ այնտեղ ծվատեին, դա՞ էր ուզածդ։
Կամ ո՞վ է ուզում քո ուղերձը լսել, ընդհանրապես, պարոն վարչապետ։ Ի՞նչ ուղերձ պետք է անես այս ժողովրդին այսօր, ասես՝ երեխեքը այնտեղ կոտորվում են, ես այստեղ Նոր տարի եմ անո՞ւմ։ Թե՞ գովելու ես՝ սրան եմ հասել, նրան եմ հասել։ ... Մի՞թե այս տեսակի սրբապիղծ մարդ եք, այս ամեն ինչը ոտնահարեք, Եռաբլուրը միտինգի տեղ սարքեք»,- ասում է Ա. Ղուկասյանը։
Նա նշում է, որ որոնողական աշխատանքները բոլոր դեպքերում պետք է շարունակվենք, թքած ունեն, թե ինչ պատճառ կարող են բերել. «Պետք է աշխատեք ու գաք, երեխեքին հանեք։ Շատ լավ եք տեսնում, թե օրական քանի երեխա են վարի տալիս»։
«Թուրքերից մարդ կա, ձեզնից ավելի շատ է մտածում մեր երեխեքի մասին... Դուք նստել եք ու Նոր տարվա՞ եք պատրաստվում, ի՞նչ նոր տարի։ Լավ հիշեք՝ սև նոր տարի կբերեմ։ Մի քիչ թասիբ ունեցեք, մի քիչ մարդ եղեք»,-ասում է Ա. Ղուկասյանը։
Նա նշում է, որ եթե որոնողական աշխատանքները չշարունակեն այսօր, կգան Երևան ու «այն ժամանակ ջաններդ յուղեք, սև նոր տարի կբերեմ գլխներիդ»։
«Մենք վրեժ ենք լուծելու ցանկացած այն մարդուց, ով կապ ունի այս ամենի հետ»,- ասում է անհետ կորածի հորեղբայրը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ԼՂ-ում անհետ կորած ճանաչված ավելի քան 30 զինծառայողների որոնումների մասին
- Առնվազն հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերը, վիրավորները, անհետ կորածները, գերիները մեկ մարդու խղճի վրա են
- Ձկնորսական նավ է խորտակվել Բարենցի ծովում, 17 մարդ անհետ կորած է
- Պատերազմն արդեն 45 օր է, վերջացել է, անհետ կորածների խնդրով ոչ մի առարկայական գործողություն․Արմեն Մինասյան
- Փաշինյանն անհետ կորած զինծառայողների հարազատներից ժամանակ է խնդրել
- ԼՂ-ում ռուս խաղաղապահների թեժ գծին ստացվել է անհետ կորած զինծառայողների մասին 540 դիմում
- Կառավարությունում հանդիպման ժամանակ իմ հարցերին պատասխան չեմ ստացել. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- Թող ասեն՝ որտեղ են հողը քաշել, ծածկել մեր երեխեքի մարմինները. անհետ կորածի մայր
- Մենք ավելի դաժան կպատժվենք, եթե հող հանձնողի առաջնորդությամբ Եռաբլուր բարձրանաք. անհետ կորածի հայր
- ԱԻՊԾ. Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին
- «Անհետ կորածների ընտանիքներին հասանելիք գումարը Կառավարությունն ուզում է որպես լավություն «վաճառել» նրանց վրա»
- Անհետ կորածների որոնողական խմբերի քանակը երեքից հասցվել է հինգի. Դմիտրի Պերեպելկին