Կառչելով վարչապետի աթոռից՝ Փաշինյանն ապացուցում է, որ սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը. Գեղամ Նազարյան
«Իմ Աբգար որդին անհետ կորած է, որևէ լուր չունենք, նույն վիճակն է, նույն անորոշությունը, նույն սպասումները։
Այս ապաշնորհ, տհաս, չարիք կառավարությունը անգամ չգիտի գերիների թիվը, չի հրապարակում զոհերի և անհետ կորածների թիվը, փոխարենը իրենց ամբողջ ռեսուրսները կենտրոնացնում են անարժանապատիվ վարչապետին այդ պաշտոնում պահելու համար»,- «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ, անհետ կորած զինվորի հայր Գեղամ Նազարյանը:
Նա որդի կորցրածների, անհետ կորածների ծնողներին խնդրում է սթափ նայել իրավիճակին, կա մեկ մեղավոր և պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանը, պետք չէ այլ մեղավոր փնտրել։
«Շատ ծանր կլինի, երբ նրանց որդիներն իմանան, որ իրենց ծնողներին ստում են, իսկ այս իշխանությունը 2,5 տարում միայն ստել է։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները շուտ գտնվեն և վերադառնան գերությունից, կա մեկ տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը իշխանությունից»,- ասել է քաղաքագետը:
Նա նշել է, որ Փաշինյանի մեկնած ձեռքն արդեն երկրորդ անգամ հրապարակայնորեն չեն սեղմում, քանի որ որևէ արժանապատիվ մարդ չի կարող սեղմել նրա ձեռքը. «Ո՞ւմ ձեռքը սեղմեն։ Ով գիտակցված, կանխամտածված երկիրը տարավ պատերազմի, որ Շուշին նվիրի Ադրբեջանին։
Հանրահավաքները, բողոքի գործողություններ նույնիսկ չպիտի լինեին, վարչապետ Նիկոլը պետք է գոնե նոյեմբերի 10-ին ներողություն խնդրեր և թողներ այդ պաշտոնը։ Ոչ մի տրամաբանական բացատրություն չկա, թե նա ինչու պետք է մնա պաշտոնի։ Կառչելով վարչապետի աթոռից՝ Փաշինյանն ապացուցում է այն վարկածը, պնդումները, որ սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Ամեն անգամ մի նոր բան գրելիս Փաշինյանը մատնում է իր արյունոտ դատարկությունը
- Ականջներիդ օղ արեք ու գիտակցեք.դուք դավաճան եք, դուք հանցակից եք մարդասպանին․ Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Ու ես հիմա հայտնում եմ, որ կարևոր որոշում եմ կայացրել
- Այսօր ես իմ վիշտը թողած եկել կանգնել եմ այստեղ, որ քեզ մեկ անգամ էլ կոչ անեմ՝ մարդավարի հեռացիր. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան