31.12.2020. Կորոնավիրուսի 531 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2855 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք: Առողջացել է 957 մարդ։ Մեկ օրում մահացել է 21 մարդ։ Նրանցից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159409 դեպք, որոնցից 142801-ն` առողջացած, 2823-ը` մահվան ելքով: Մահվան ևս 684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 593903 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 30.12.2020. Կորոնավիրուսի 582 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է
- 29.12.2020. Կորոնավիրուսի 348 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 28.12.2020. Կորոնավիրուսի 114 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է
- 27.12.2020. Կորոնավիրուսի 485 նոր դեպք է գրանցվել, մահվան 18 դեպք
- 26.12.2020. Կորոնավիրուսի 586 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան