Կգա այն օրը, երբ մենք կրկին կունենանք հաղթանակած բանակ ու ժողովուրդ. Արտակ Թովմասյան
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը, շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
պատմության գիրկն է անցնում մեր պետության և հայ ազգի համար անդառնալի կորուստներով ու փորձություններով լի 2020 թվականը:
Բայց հենց նույն պատմությունն էլ ցույց է տվել, որ հայ ժողովուրդը, դարեր ի վեր, իր միասնականությամբ ու համախմբվածությամբ, իր եկեղեցիով ու հավատքով, լեզվով ու մտածողներով կարողացել է պահպանել իր տեսակը, իր հայրենիքը: Բազմիցս են փորձել թշնամիները մեզ ծվեն-ծվեն անել, բայց մշտապես գտնվել են ազգի նվիրյալներ, իսկական հայրենասերներ ու վառ անհատականություններ, որոնք մեզ փրկել են կործանումից և ուծացումից:
Իմ թանկագի՛ն ժողովուրդ, իմ հպարտության գրավական, ողջ աշխարհում սփռված իմ սիրելի՛ հայրենակիցներ, նոր` 2021 թվականին մաղթում եմ բոլորիս ընտանիքներին սեր ու երջանկություն, բարեկեցություն, իսկ մեր հայրենիքին` վերածնունդ ու հաղթանակ:
Ես վստահ եմ` կգա այն օրը, երբ մենք կրկին կունենանք հաղթանակած բանակ ու ժողովուրդ, իսկ այսօր, պարզապես, լուռ խոնարհումով պետք է շնորհակալություն հայտնենք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին և մեծարենք մեր կողքին ապրող այն տղերքին, որ պատերազմից տուն վերադարձան:
Աստված բոլորիս պահապան»:
РУС/ ENG ⤵️ Սիրելի՛ հայրենակիցներ, պատմության գիրկն է անցնում մեր պետության և հայ ազգի համար անդառնալի կորուստներով...
Posted by Artak Tovmasyan on Thursday, 31 December 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան