«Գազպրոմ» -ը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021-ի առաջին եռամսյակի համար
«Գազպրոմը» երկարաձգել է 2021 թվականի 1-ին եռամսյակի համար Հայաստանին գազի մատակարարման մասին պայմանագիրը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրության մեջ։
«Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են 2021 թվականին 1-ին եռամսյակի համար Հայաստանին գազի մատակարարման մասին պայմանագիրը: Հետագա ժամանակահատվածում գազի մատակարարման վերաբերյալ խորհրդակցությունները կշարունակվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Գազպրոմը» Հայաստանում գազի սպառողներին միակ մատակարարն է: Երկրի ներքին շուկայում գազի մատակարարն է «Գազպրոմ Արմենիան»: 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից հասել է 165 դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին