Մի չարված կոչի մասին. Գեղամ Նազարյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը կոչով է հանդես եկել.
«Մի չարված կոչի մասին
Ես ոչ երկրի ղեկավարն եմ, ոչ հոգևոր առաջնորդը, և ոչ էլ ընդդիմության առաջնորդներից, բայց եթե լինեի նրանցից որևէ մեկը հաստատ կոչ կանեի մեր բնակչության մի շերտին, որ ամանորյա ճոխ սեղանների փոխարեն գումարների մի մասը փոխանցել Զինծառայողների աջակցության հիմնադրամին, հասկանալով, որ այս պահին հիվանդանոցներում ունենք հազարավոր ծանր վիրավորներ և այդ տղերքը ունեն բոլորիս աջակցության կարիքը։
Ճիշտ կլիներ նաև, որ նախապես կոչով սաստել այն հնարավոր տհասներին, ովքեր կփորձեն կեսգիշերին հրավառություն անել։ Մի բան հուսադրող է. իմ ընկերների շրջանում քիչ չեն նրանք, ովքեր հենց այդպես էլ արել են՝ տոնական սեղանների գումարները փոխանցել են կարիքավորներին»։
Հարակից հրապարակումներ`
- Կառչելով վարչապետի աթոռից՝ Փաշինյանն ապացուցում է, որ սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը. Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Ամեն անգամ մի նոր բան գրելիս Փաշինյանը մատնում է իր արյունոտ դատարկությունը
- Ականջներիդ օղ արեք ու գիտակցեք.դուք դավաճան եք, դուք հանցակից եք մարդասպանին․ Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Ու ես հիմա հայտնում եմ, որ կարևոր որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին