Նիկոլը պատրաստվում է առաջիկայում Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ. Իշխան Սաղաթելյան
ՀԴՅ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Նոյեմբերի 18-ին գլխավոր դավաճանը հայտարարեց իր 6-ամսյա ճանապարհային քարտեզի մասին, ըստ որի պետք է առաջիկա ամիսներին լուծեր մեր պետության համար կարևոր հարցեր: Ժամանակային իմաստով նա իրագործել է իր պլանի մոտ 25%-ը կամ մեկ քառորդ մասը:
Արդյունքում, կապիտուլյացիոն ստորացուցիչ հայտարարությունից
հետո, անցնող հիսուն օրերի ընթացքում թշնամուն հանձնվեցին եռակողմ հայտարարությամբ չնախանշված.
• Սոթքի ոսկու հանքավայրը,
• Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը,
• Գորիս – Կապան միջպետական ավտոմայրուղին,
• Կամավորական վաշտերի կողմից անառիկ պահված Սյունիքի կարևորագույն ռազմավարական դիրքերը, ՀԷԿ-եր և այլ կենսական նշանակության օբյեկտներ,
• Տարածքներ և բնակելի թաղամասեր՝ Շուռնուխ և Որոտան գյուղերից:
Դավաճանը պատրաստվում է իր 6-ամսյա պլանի շրջանակներում թշնամուն զիջել Լաչինի մի շարք բնակավայրեր, Քարահունջից շուրջ 30 հա տարածք, Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր:
Ուշադրություն !
Նիկոլը պատրաստվում է առաջիկայում Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ՝ իր կողմից թուրքերին բանավոր պայմանավորվածությամբ նվիրաբերած տարածքները օրինականացնելու համար:
Կառավարությունն այս ընթացքում ոչ միայն չի լուծել գերիների և անհետ կորածների խնդիրը, այլև տոտալ անիշխանության և բանակի կազմալուծման պայմաններում ունեցել ենք նոր զոհեր և գերիներ։
Դավաճանի 6-ամսյա պլանը կամ ընտրություններ կազմակերպելու կեղծ օրակարգը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի մաս-մաս հանձնումը թշնամուն:
Եթե մենք 50 օր առաջ հեռացրած լինեինք վարչապետի աթոռին կառչած անձին, ապա վերը նշված և ապագայում սպասվելիք կորուստները չէինք ունենա։
Հետևաբար, ողջ գիտակից հանրության գերխնդիրն է դավաճանի ժամ առաջ հեռացումը և Հայրենիքի փրկությունը։
Մնացածը կեղծ օրակարգ է...»։
Նոյեմբերի 18-ին գլխավոր դավաճանը հայտարարեց իր 6-ամսյա ճանապարհային քարտեզի մասին, ըստ որի պետք է առաջիկա ամիսներին...
Posted by Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan on Wednesday, 30 December 2020
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ․Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ
- Շուռնուխում լարված իրավիճակ է
- Թուրքերը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ցուցանակ են տեղադրում՝ «բարի գալուստ Ադրբեջան»․ Գորիսի փոխքաղաքապետ
- Տասից ավելի տուն՝ Որոտանում ապրող ընտանիքներ ստիպված են լուռ ու մունջ տանից դուրս գալ․ Մենուա Հովսեփյան
- «Թուրքերը ժամանակ են տվել տարածքը լքելու համար». Որոտանի գյուղապետ
- Քաղաքական դիակը փրկության ելքեր է փնտրում. Իշխան Սաղաթելյան
- Ընդամենը գոլդ հեռախոսահամար՝ Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունն ապահովելու նպատակով. Իվետա Տոնոյան
- Ազգային աղետին այլևս հաջորդում է սոցիալ-տնտեսական աղետը. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Դանիելյան. Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում
- Սոթքի հանքի օրինակի վրա դիտարկենք հանրությանը ֆեյք օրակարգով սնելու աղետալի հետևանքը. Էլիբեգովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան