Վազգեն Մանուկյանը մշակույթի և արվեստի գործիչների հետ քննարկել է Փաշինյանի հրաժարականի հարցը
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ: Այս մասին հայտնում են շարժման տեղեկատվական կենտրոնից։
Ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Մանուկյանն անդրադարձել է պատերազմի վերսկսման, հայկական կողմի կրած պարտության պատճառներին, այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներին և դրանց լուծման հնարավորությանը:
«Մարդը, որ իր գործը տապալում է, պետք է հեռանա: Տապալման պատճառների մասին խոսելն այլ հարց է: Իսկ ստեղծված խնդիրները նա չի կարող լուծել, քանի որ նախ իր կարողությունները չեն բավարարում, բացի այդ իրեն չեն վստահում ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում»,- ասել է նա։
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն ներկայացրել է մի խումբ հարցեր, որոնք ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում պետք է դառնան առաջնային և լինեն կառավարության ուշադրության կենտրոնում՝ բանակի արդիականացում, Արցախի հարցի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում և վերաիմաստավորում, ֆինանսատնտեսական և սոցիալական հրատապ ծրագրերի իրականացում երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար, մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և այլն:
Կարևորելով նշված խնդիրների լուծման ուղղությամբ մտավորականության, մշակույթի գործիչների անմիջական դերակատարումը՝ Մանուկյանը նշել է, որ պատրաստ է համագործակցել արարող, մեր պետության ապագայով մտահոգ բոլոր կարող ուժերի հետ:
Հանդիպման առանցքային հարցերի մեկը վերաբերել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Ըստ ներկաների՝ ստեղծված փակուղուց դուրս գալու, իրավիճակը մեղմելու և երկրի ապագան չվտանգելու գլխավոր նախապայմանը գործող վարչապետի և կառավարության հեռացումն է:
Մշակույթի ոլորտի ներկայացուցիչները, երկրում ստեղծված իրավիճակի մասին իրենց մտահոգություններից բացի, անդրադարձել են նաև մշակույթի խնդիրներին, ներկայացրել իրենց հուզող հարցերն ու առաջարկները: Մշակույթի գործիչները նշել են, որ պատրաստվում են ակտիվ շարժում ձևավորել և մտավորականության ձայնն առավել լսելի և գործնական դարձնել հասարակական կյանքում:
Հարակից հրապարակումներ`
- Արեգ Միքայելյան. Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի երկիրը վերակառուցելու ու վիճակը բարելավելու ավելի շուտ շանս ստանանք
- Տիգրան Ներսիսյան. Փաշինյանը պետք է հեռանա՝ երբեք այսպիսի հուսահատության, ամոթի զգացողություններով համակված չենք եղել
- Ժիրայր Դադասյան. Փաշինյանն անհապաղ պետք է հեռանա՝ երկիրը կործանման է գնում
- Մեր օրակարգը եղել է, կա և լինելու է մեկը. պետական դավաճանություն կատարած Փաշինյանի անհապաղ ձերբակալությունը
- Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է
- Փաստաբան. Փաշինյանն արկածախնդիր մարդ է, նա պետք է անհապաղ հեռանա
- Վարդան Ոսկանյան. Փաշինյանն անհապաղ պետք է հեռանա, նա և ապիկար է, և դավաճան
- Իրավաբանները դիմել են Գլխավոր դատախազին՝ անհրաժեշտ է անհապաղ ձերբակալել Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները