Միքայել Մինասյան. Հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար, եթե, իհարկե, Հայաստանի իշխանության ղեկին լինեին ոչ թե ապաշնորհ տգետներ և դավաճաններ, այլ բանակցելու ունակ գործիչներ:
Փաստաթղթերի փաթեթից պարզ է, որ Սովետական Հայաստանը Սովետական Ադրբեջանից վարձակալել էր հանքի տարածքի մի մասը, և եթե սահմանները որոշվում են սովետական քարտեզներով, ապա այս կարևոր հանգամանքը ևս չէր կարելի անտեսել:
Լեռնահատկացումը կատարվել էր Ադերբեջանի ԽՍՀ Պետլեռհսկության (Гостехнадзор Азерб. ССР) կողմից՝ Քելբաջարի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր մարմնի որոշմամբ (Решение Исполнительного комитета совета народных депутатов Кельбаджарского района Азерб. ССР):
Այս փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Ազգային արխիվում»:
Փաստաթղթերը՝ այս հղումով։
Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ...
Posted by Mikayel Minasyan on Thursday, 31 December 2020
Հարակից հրապարակումներ`
- 8 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին․ Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյանը հրապարակել է Requiem / 6-ի անոնսը. ՓՈՂԵՐ
- Միքայել Մինասյան. ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը ապուշ է
- Միքայել Մինասյանը հրապարակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը՝ ուղղված Հայաստանի ԱԽ քարտուղարին
- Միքայել Մինասյանը հրապարակել է Requiem / 5-ը. Երազանքներ
- Միքայել Մինասյան. Հիմա ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր
- Միքայել Մինասյան. Իսկ գուցե մեղավորների փնտրտուքը սկսենք ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողից