Միքայել Մինասյան. Կեսգիշերից կարող ենք սկսել սխալները ուղղելու տարին։ Գուցե տասնամյակը…
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել «Նռան գույնն ու նահանջ տարին» վերնագրով.
«2020-ը փախուստի տարի էր։ Փախնում էինք իրականությունից, մեր իսկ սխալներից՝ չնկատելով ռեալ պոլիտիկն ու նախապատրաստվող աղետը։
2020-ը նահանջ տարի էր։ Մեզ համար այն նահանջ էր բոլոր առումներով՝ հայրենազրկումից մինչև որդեգրած սկզբունքներ, արժանապատվությունից մինչև մարդկային ծանր կորուստներ։
Չկա ոլորտ, չկա բնագավառ, չկա մի հորիզոն, ուր հայացք գցես ու չտեսնես կուչ եկած մի բուռ գյուղ, համայնք, զորամիավորում, փախստականների ավան կամ հիվանդասենյակ…ու մի անկյունում՝ ծնկած, լացող մայր։
Այս աղետից դուրս գալու համար անհրաժեշտ է ձգտում, ջանք, որոշում ու գործ։ Դրա համար անհրաժեշտ է ոչ թե փախնել, այլ ստանձնել պատասխանատվություն, ոչ թե թաքնվել, այլ առերեսվել իրականությանը, ոչ թե խոսել, այլ գործել։
Այսօր շատերը, որպես պաշտպանիչ վահան, հայտարարում են քաղաքական ապատիայի մասին. հիասթափվել են և այլևս չեն ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, մեկ անգամ սխալվել են, էլ չեն ուզում նորից վերապրել պատրանքների փլուզումը։ Բայց այդպես իրականությունը չի փոխվի, երկիրը նորից ոտքի չի կանգնի, վերքերը չեն լավանա։
Պետք է նայել ճշմարտությանը, հասկանալ սխալները, շտկել դրանք, որոշումների հիմքում դնել ոչ թե պարզունակ համակրանքը կամ հակակրանքը, այլ ռացիոնալ դատողությունը։
Այո՛, բոլորս ենք սխալվել, բայց յուրաքանչյուրս հնարավորություն ունի շտկել իր սխալը։ Ամեն մեկը՝ իր չափով։
Դավաճան տականքը՝ հեռանալով, մտահոգ ուժերը՝ միավորվելով, հասարակությունը՝ իր աջակցությամբ։ Ամեն մեկը՝ իր չափով։
Չկա որևէ ուժ, որը կարող է ամեն ինչ անել ժողովրդի համար և ժողովրդի փոխարեն։ Մենք եկել ենք մի հանգրվանի, երբ բոլորիս և անհատապես յուրաքանչյուրիս ջանքը կարևոր է։ Մենք այնպիսի փոսում ենք, որ ամեն մի առողջ ձեռք կենսական անհրաժեշտություն է....
Հ.Գ. Ուղիղ կեսգիշերին հայ առաքելական եկեղեցին օրհնելու է նուռը։ Նռան դառը կեղևը մեր իրականությունն է, որի մեջ պարփակված ենք մենք։ Կարմրագույն պտուղը կենարար է, երբ կեղևը չի հաստանում, չի սեղմում, չի ճնշում։ Պետք է մեր իսկ սխալների հետևանքով ստեղծած իրականությունը ոչ թե չնկատենք, այլ փոխենք, դարձնենք կեղև, վահան՝ մեր ապագա սխալների համար։
Կեսգիշերից կարող ենք սկսել սխալները ուղղելու տարին։ Գուցե տասնամյակը…
Աստված բոլորիս պահապան»։
Նռան գույնն ու նահանջ տարին 2020-ը փախուստի տարի էր։ Փախնում էինք իրականությունից, մեր իսկ սխալներից՝ չնկատելով ռեալ...
Posted by Mikayel Minasyan on Thursday, 31 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար
- 8 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին․ Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյանը հրապարակել է Requiem / 6-ի անոնսը. ՓՈՂԵՐ
- Նիկոլին պետք է գործողությունների աննահանջ հերթականությամբ մեկուսացնել ու պատժել․ Միքայել․ Մինասյան
- Միքայել Մինասյան. ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը ապուշ է
- Միքայել Մինասյանը հրապարակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը՝ ուղղված Հայաստանի ԱԽ քարտուղարին
- Միքայել Մինասյան. Հիմա ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր
- Միքայել Մինասյան. Իսկ գուցե մեղավորների փնտրտուքը սկսենք ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողից
- Նիկոլը իսկապես քաղաքական դիակ է և այլևս գոյություն չունի․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան