Հասարակություն 11:29 31/12/2020 Հայաստան

Առաջիկայում մենք նախատեսում ենք բիոմետրիայի վրա հիմնված նույնականացման ներդրումը. ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն Իվան Տելեգինի ամանորյա ուղերձ է հղել. 

«ՎՏԲ-Հայաստան Բանկի հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

2020 թվականը մեր հիշողության մեջ մնալու է որպես մարտահրավերներով և արագ զարգացումներով լի, նորի յուրացման և մեր արժեքային համակարգի վերանայման տարի:

Համավարակը ազդել է ռազմավարական այնպիսի նշանակություն ունեցող տնտեսական ոլորտների գործունեության վրա, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, շինարարությունը, առևտուրը, զբոսաշրջությունը, ծառայությունների ոլորտը և բազմաթիվ այլ ոլորտներ:

Այս պայմաններում Բանկի համար առաջնահերթ խնդիր դարձավ իր հաճախորդներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը: Հայտարարված վարկային արձակուրդների շրջանակներում՝ Բանկը վերաձևակերպել է ֆիզիկական անձանց ավելի քան 160 հազ. վարկեր՝ 4,8 մլրդ ՀՀ դրամի չափով և կորպորատիվ հաճախորդների 1,3 հազ. վարկեր՝ 400 մլն. ՀՀ դրամ հետաձգված վճարումներով: Կարևոր է նշել, որ Բանկի հաճախորդների մեծ մասը, չնայած իրենց տրված վարկային արձակուրդների հնարավորությանը, կատարել են իրենց ամսական վճարումները՝ ստանդարտ ժամանակացույցով:

Միևնույն ժամանակ, Բանկն իր ակտիվ դերն ունեցավ ՀՀ կառավարության կողմից մշակված և COVID-19 համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական ծրագրերի շրջանակներում: 2020 թ.-ի ապրիլից մինչև հուլիս ամիս ընկած ժամանակահատվածում մեր Բանկի ընդարձակ մասնաճյուղային ցանցի միջոցով պետական վճարումներ են ստացել աջակցության կարիք ունեցող ավելի քան 100 հազար ՀՀ քաղաքացիներ՝ 4.8 մլրդ ՀՀ դրամի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է նաև ՀՀ կառավարության մի շարք ծրագրերին՝ ուղղված փոքր և միջին բիզնեսի աջակցմանը: Մասնավորապես, մենք սկսեցինք արտոնյալ վարկեր տրամադրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:

Բանկն ակտիվ մասնակցություն է ունեցել գյուղատնտեսության վարկավորման ծրագրերում՝ որպես տնտեսության գերակա ոլորտներից մեկի, առաջարկելով իջեցված տոկոսադրույքներ  գյուղատնտեսական ձեռնարկություններին:

Մեր պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն բնակչության և տնտեսության ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում, այլ նաև աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ հոգատարության դրսևորումներով: Ամբողջ տարվա ընթացքում մենք իրականացրել ենք մի շարք միջոցառումներ՝ Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի տարածքում COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով: Մարտ ամսից Գլխամասային գրասենյակի աշխատակիցների 40% -ը տեղափոխվել է հեռահար աշխատանքի, կազմակերպվել է աշխատակիցների COVID-19-ի հայտնաբերման շաբաթական թեստավորում:

Մասնաճյուղերում հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական հեռավորության պահպանմանը, պարբերաբար իրականացվում է տարածքների ախտահանում, տեղադրված են ախտահանիչ միջոցներ, օդազտիչներ, մուտքի մոտ հաճախորդներին տրվում են դիմակներ, իրականացվում է հաճախորդների ջերմաչափում:

Ներկա պահին ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի մասնաճյուղերի, բանկոմատների և հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտիների ամենալայն ցանցը Հայաստանի տարածքում:  Իրենց բանկային ծառայություններն են մատուցում ավելի քան 70 մասնաճյուղեր, որոնցից 28-ը գտնվում են Երևանում,  իսկ 45-ը՝ մարզերում: Բանկոմատների ընդհանուր թիվը տարեվերջին հասել է 198-ի, որոնցից 95-ը գտնվում են Երևանում, 103-ը՝ Հայաստանի մարզերում:

Երևանում գործում է փոքր և միջին բիզնեսի անհատական սպասարկման մասնագիտացված մասնաճյուղ, թվով երկու VIP-մասնաճյուղեր, ինչպես նաև Հիփոթեքային կենտրոն՝ իր տեսակով առաջին գրասենյակը ՀՀ բանկային համակարգում, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն անձնական մենեջերի մասնագիտական խորհրդատվություն, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկերներ կառուցապատողների, ապահովագրական ընկերությունների, դիզայներների, շինանյութի, կահույքի, սարքավորումների խանութների կողմից: Դեկտեմբերին մենք Հայաստանի կենտրոնական ավտոշուկայի տարածքում բացել ենք Ավտովարկավորման կենտրոն՝ դրանով իսկ խնայելով հաճախորդների ժամանակը ավտովարկ ձևակերպելիս:

Միևնույն ժամանակ, Բանկն ակտիվորեն զարգացնում է իր կողմից հեռահար սպասարկման հարթակները և 2020թ.-ին իր հաճախորդներին է առաջարկել ՀՀ բանկային շուկայում մի շարք նորարարություններ, այդ թվում՝ Բանկի կայքի անձնական էջի միջոցով քաղվածքներ ստանալու հնարավորություն, սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիաներ, կայքի և վճարային տերմինալների միջոցով արագ դրամական փոխանցումներ ստանալու հեռահար հնարավորություն, օնլայն վարկեր ձևակերպելու հնարավորություններ և այլն:

Մենք շարունակեցինք աշխատել հաճախորդների սպասարկման արդյունավետության և որակի բարելավման ուղղությամբ: Այս ուղղությամբ կարևոր քայլ էր CRM համակարգի ներդրումը, որը հնարավորություն է տալիս վերլուծել հաճախորդի տվյալները և պահպանել հաճախորդի հետ փոխհամագործակցության ողջ պատմությունը: Բացի այդ, ներդրվել է Բանկի բոլոր պրոդուկտների մասով միասնական օֆերտայի գաղափարը՝ սպասարկման գործընթացի օպտիմալացման նպատակով, ինչը հնարավորություն տվեց բարձրացնել գործառնությունների արագությունը և երկու անգամ կրճատել հաճախորդների հետ կնքված պայմանագրերի ծավալը:

2020 թվականին բանկն ընդլայնել է պրոդուկտների շրջանակը՝ կենտրոնանալով հաճախորդների կարիքների և համաշխարհային միտումների վրա: Այսպիսով, մենք առաջինը Հայաստանում, թողարկեցինք «Mastercard վճարային մատանի» պրոդուկտը՝ եզակի գաջեթ՝ ստեղծված տեխնոլոգիայի, ֆինանսների և օգտատերերի փորձի հիման վրա: Նաև, տարեվերջին Visa միջազգային համակարգի հետ համատեղ, թողարկեցինք երեխաների և դեռահասների համար նախատեսված Teens և Kids նոր վճարային քարտեր, որոնք մի շարք առավելություններ ունեն ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար:

Քայլելով ֆինանսական շուկայի զարգացման միտումներին զուգահեռ՝ 2021 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է ոչ միայն ուշադրություն դարձնել ավանդական բանկային գործիքներին, այլև ակտիվորեն զարգացնել տեխնոլոգիական բաղադրիչը: Մեզ համար առաջնահերթ խնդիրներ կլինեն հեռահար սպասարկման համակարգերի կատարելագործումը, հաճախորդների հետ փոխհամագործակցության արդյունավետության բարձրացումը և բիզնես գործընթացների օպտիմալացումը: Մասնավորապես, առաջիկայում մենք նախատեսում ենք բիոմետրիայի վրա հիմնված նույնականացման ներդրումը, ինչպես նաև SMS հաղորդագրությամբ գործարքների վերահսկման նոր մեխանիզմը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի սոցիալական գործունեության ամենակարևոր ուղղությունը երկրում առողջապահության, մշակույթի, սպորտի և կրթության զարգացմանն աջակցությունն է: Այս տարի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք 23 մլն ՀՀ դրամ հատկացրեցինք ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարելու համար: Բանկը մասնակցել է նաև տարբեր հովանավորչական և բարեգործական ծրագրերի: Այս տարվա վերջին միջոցառումներից մեկը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան 300 երեխաների համար Բանկի կողմից կազմակերպված ամանորյա տոնն էր:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի անունից սրտանց շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ համագործակցության և վստահության համար: Սրտանց մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջ առողջություն և ֆինանսական բարեկեցություն: Թող Նոր տարին բերի Ձեզ միայն դրական փոփոխություններ:

Շնորհավոր 2021 թվական»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}