Մշակույթ 12:04 31/12/2020 Հայաստան

Նոր տարվա խոստովանության հրավեր հիասթափված հեղափոխականներին. Վահան Իշխանյան

«Ինքնագիր»  գրական հանդեսում հրապարակվել է գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի հոդվածը՝  «հեղափոխություն թե էգոիզմ. Նոր տարվա խոստովանության հրավեր հիասթափված հեղափոխականներին» վերնագրով.

«Արի խոստովանենք, որ, ցավոք, ապրիլ֊մայիսին եղածը հեղափոխություն չէր, որ եղել է հեղափոխության պատրանք իշխանությունը զավթելու համար, և բոլորս ենք այդ պատրանքին խաբվել, այո, ուզել ենք խաբվել, կարող ենք բացատրել թե ինչու ենք խաբվել, որ նախորդ իշխանությունը անտանելի էր դարձել, բա ինչ անեինք, որ մեկ անձը որոշել էր հավերժ իշխանության մնար, ինչքա՞ն էր մնալու, էլի 10 տարի՞, թե՞ 20տարի, և հանուն ինչի՞, որ փխրուն անվտանգություն ունեցող երկրը մինչև վերջ դատարկվի՞։

Այո, ամեն ինչ ճիշտ է, բայց խոստովանենք, որ մեզ խաբել են, ոչ միայն, մենք ենք մեզ խաբել առանց քննելու ու վերլուծելու ընդդիմադիր տրիբունի գաղափարները՝ մոռացության մատնելով նրա նախկին գործունեությունը, կամ էլ, եթե հիշեցրել են, ասել ենք՝ տեսեք, նա փոխվել է, այլևս այն ագրեսիվ այլատյացը չի, սեր ու համերաշխություն է քարոզում, և մեր զգացմունքը մտքից ուժեղ է եղել, հաղթել է մտքին, հրճվել ենք նրա կոչերով ու հասարակ մարդու հանդերձավորմամբ՝ ուսապարկով ու շապիկով։

Կարող ենք արդարանալ՝ թե գիտեք, մենք հեղափոխությանը մասնակցեցինք ոչ թե Նիկոլի համար, այլ որ փոփոխության ճամփա բացվի, որ Հայաստանի ընթացքին խոչընդոտող քարը մի կողմ դրվի և հասարակությունը բացվի, լայն շերտեր հնարավորություն ունենան իշխանությանը մասնակցել, մենք ի՞նչ իմանայինք, որ մի իշխանամոլին փոխարինելու է մի ուրիշ իշխանամոլ, որոնց մեջ ոչ մի գաղափարախոսական տարբերություն չկա, որոնց համար իզմերի դարաշրջանը վաղուց ավարտվել է, բայց կառչած են մի իզմից՝ էգոիզմից, ընդ որում, նոր վարչապետը՝ շատ ավելի, քանի որ եսասիրության և հայրենասիրության երկընտրանքի մեջ միշտ ընտրում է եսասիրությունը. մտասևեռումը՝ կալանվորել նրան, ով խանգարել է մի անգամ իր թայֆային իշխանությունը զավթել ու մեղադրել այն նույն հանցանքում, որով ինքն է դատապարտվել(եթե վերանձնային պատճառ էլ կա ապա այն է, որ երկրորդ նախագահը իշխանությունից հեռացրել է այն բոլոր անձանց, ովքեր ձևավորել են ժողովրդի վարչապետի քաղաքական հայացքները և ինչպես բազմաթիվ մարդկանց, նրան էլ ներշնչել իրենց ատելությունը և դարձրել իրենց թշնամանքի զոհը։ Բայց գուցե չէ, գուցե իսկապես ժողովրդի վարչապետը ավելի շատ էգոիստ է, քան հիմար)։ Երկրի համար կարևոր անվտանգության կառույցում՝ ՀԱՊԿ֊ում պաշտոնանկ է անում Հայաստանի ներկայացուցչին, ու երբ ՀԱՊԿ֊ի երկրները թափուր աթոռի վրա զառ են գցում, ասում է՝ «Հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին լու՞րջ վերաբերվել, թե՞ ոչ», իսկ պատասխանը երկիրն է ստանում՝ քայքայվող հարաբերություններ այն հզոր երկրի հետ, որից զենք է գնում իր դյուրակեզ սահմանները պաշտպանելու համար։ Ապա  հետախուզությունը ձախողած զինվորականին ու 2016֊ի ապրիլյան զոհերի պատասխանատուներից մեկին՝ խորհրդական դարձնում մի իրեն ձեռնտու ցուցմունքի խաթեր և այլն, և այս ամենը ինչի՞ համար, որ մարտի 1֊ը վրայից մաքրելով՝ պսպղացնի սեփական եսը, սեփական էգոն՝ տեսեք ինչպես է անթերի ճառագում առաջնորդը(չընդունենք այն վարկածը, թե այս ամենը արվում է Ադրբեջանի ախորժակը հեշտ բավարարելու համար և երկրորդ նախագահը բանտ է նետվել, որ չկարողանա կանխել Ալիև֊Մամեդիարովի Ադրբեջանի կազմում Ղարաբաղին ինքնավարություն տալու ցեղասպանական ծրագիրը, համարենք, որ այս վարկածը տարածում են երկրորդ նախագահի կողմնակիցները)։

Հաշվեք, թե ժողովրդի վարչապետը մի ելույթում քանի անգամ է «ես» ասում։ Բայց էգոիզմը լիարժեք չէր լինի, եթե իր բարձր դիրքից չտարածեր դեռևս հավաքականության զգացում պահպանող հասարակության վրա՝ հարուստներին հանելով աղքատների դեմ, անբան հռչակելով բոլոր նրանց, ովքեր գործազուրկ են, նրանց, որոնց մեջ նորմալ կյանքի հույս արթնացրեց, ապա քծնեց՝ հպարտ քաղաքացի անվանելով, իսկ երբ նրանց ուսերի վրա իշխանության եկավ, մակաբույծ հռչակեց, թե ապրում են ուրիշի հաշվին. («350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350հազար մարդուց՝մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա որ ավելի շատ ճռռա»)։

Եվ համահարթ եկամտի հարկի ներդրմամբ բարձրացնում է հարուստների աշխատավարձը այն գումարների հաշվին, որոնք ինչ որ չափով օգնելու էին  ծանր վիճակում գտնվող մարդկանց։

Էգոյին էլ խանգարում են բոլոր այն հաստատությունները, որոնք հավաքականություն են խորհդանշում՝ Սփյուռք և Մշակույթ, հետևաբար Սփյուռքի ու Մշակույթի նախարարութունները փակվում են։

Այո, երբ իզմերը վերացնում են, մնում է մի իզմ՝ էգոիզմը, որի հետևից էլ գնաց համայն հայ ժողովուրդը։

Բայց եթե գոնե ինքդ քեզ հետ անկեղծ ես, ուրեմն, արդարացումները չեն փրկի չտեսնելու համար խաբվածությունդ, առավել ևս ինքնախաբվածությունդ։ Իսկ թե ինքներս մեզ որտեղ ենք խաբել, այ հետաքրքիր թեմա է։ Եթե յուրաքանչյուրս կարողանանք հայտնաբերել, թե որտեղ ենք ինքներս մեզ խաբել, ինչու ենք խաբել, և նաև որտեղ են մեզ խաբել, ավելի կամրապնդվեն մեր գաղափարական դիրքերը, իսկ երկրի համար օգտակար մտքեր կառաջանան։

Այսուհանդերձ, հարց՝ այս փոփոխությունը անհրաժե՞շտ էր, թե՞ ոչ, արժե՞ր, թե՞ չարժեր։ Ընդահանրապես, այսպիսի փոփոխությունները կամ հեղափոխությունները՝ իրական թե սուտ, հասարակությանը քաղաքական հասունություն ու փորձառություն են տալիս և նոր մտքեր ծնում։ Բայց այդպիսի հեղափոխական ուսումնառություն, այդպիսի շռայլություն կարող են իրենց թույլ տալ այն երկրները, որոնց չեն սպառնում ճակատագրական վտանգներ։ Չորս կողմից թշնամիներով ու կասկածելի բարեկամներով շրջապատված, պատերազմի մեջ գտնվող երկրի ժողովրդին մեծ շռայլություն է խաբվելը իշխանամոլ դեսպոտների պոպուլիստական դատարկ կոչերին։

Պատմությունը մի հնարավորություն տվել էր քաղաքական փորձառություն ձեռք բերելու համար, 1990֊ականներին երկիրը մի հեղափոխություն ստացել էր։ Այո, այն մեկը իրական հեղափոխություն էր, երբ մի գաղափարախոսությանը փոխարինեց մեկ ուրիշը, համայնականին՝ էգոիստականը, և ստեղծեցին անձնական շահի վրա հիմնված նոսրացող երկիր։ Բայց, ցավոք, այն քաղաքական գիտակցության վրա քիչ ազդեցություն ունեցավ՝ մի կողմից հեղափոխականների ագահության ու իշխանամոլության պատճառով, որ այնքան անհանդուրժող էին այլ գաղափարների հանդեպ, որ փակեցին քաղաքական միտքը կրթելու, ուրիշներին կառավարման փորձ ընձեռելու, հասարակությանը՝ փորձառություն ձեռք բերելու հնարավորությունները, մյուս կողմից էլ իշխանությանը գաղափարախոսական դիմադրություն չստեղծելու հասարակության անկարողության պատճառով։

Հասարակությունը նոր գաղափարներ առաջադրելու մեջ այնքան անկարող գտնվեց, որ գաղափարախոսական դատարկության մեջ զնգզնգացին նրանք, ովքեր իր աչքի առաջ իշխանությունը զավթել ու երկիրը թալանել էին և հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ դարձել։ Երկիրը մի կերպ ազատվել էր նրանցից և սկսել էր երերուն քայլերով քիչ թե շատ ոտքի կանգնել, բայց 2008֊ին այդ հորդան՝ նրանք, ովքեր իրենցից խելոք հաստոցները մետաղի ջարդոն սարքում֊ծախում էին, գիտության առաջատար տերությունից ժառանգություն ստացած գործարաններին վերաբերվում էին, այնպես ինչպես օրանգուտանները կոկոսի ծառուղուն, և ահա նրանք, ամբոխ հավաքելով, լցվեցին հրապարակներ և արյուն հոսեցնելով ու 10 հոգու զոհաբերելով, քիչ մնաց կրկին իշխանությունը զավթեն։

Մանկամիտ հասարակություն, որ իշխանության էր բերելու նրան, ով իրեն դժբախտացրել էր, ինչպես մանուկն է պատրաստ գնալ իրեն մի անգամ բռնաբարած պեդոֆիլի հետևից, ով կրկին կոնֆետ էր ցույց տվել։ Բայց այն, որ հասարակության ստվար մասը անհանգստացել էր ու չէր կարող հանդուրժել այդ հորդայի վերադարձը, դեռ հույս էր ներշնչում, որ ամբողջ հասարակությունը ինֆանտիլ չի։ Մոլորություն, պարզվեց, որ ոչ, այնքան մանկամիտ է, որ իրեն շռայլություն թույլ տվեց, որ առանց ծրագիր, առանց նոր գաղափարների, միայն երկրի ղեկավարին փոխելու մի քայլանոց գործողության պլանով, 2008֊ին ատելություն սփռող տրիբունը դիմակավորված՝ հանդուրժողականության ու սիրո դիմակով ամբողջ ժողովրդին ոտքի հանի ու իշխանությունը զավթի։

Բոլոր նշանները կան, որ այս մանկամտությունը թանկ է նստելու երկրի վրա, սպառնալիքները՝ հատկապես արտաքին սպառնալիքները, գնալով վտանգավոր են դառնում։ Հույսն այն է, որ մի քիչ ճիշտ դուրս գա էն խոսքը, թե ժողովուրդը իմաստուն է, և ժողովրդի ներսում արթնանա ինքնապահպանման գիտակցությունը և թույլ չտա, որ կորուստները մեծ լինեն»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}