Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես
«Viva» կանխավճարային կամ հետվճարայինսակագնային պլանի բոլոր բաժանորդների համար Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «+Chat» ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելիս՝ կարելի է անսահմանափակ շփվել «Viber», «WhatsApp», «Messenger», «Telegram», «Zoom», «Skype», «Zangi», «Snapchat» հավելվածներով։ Այս մասին հայտնում են Վիվա-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից։
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *404*1# հրահանգը: Ակտիվացման գինը 500 դրամ է:
• Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *404# հրահանգը։
• «+Chat» ծառայությունից օգտվելիս բաժանորդի սակագնային պլանում ներառված ՄԲ-երը չեն սպառվում:
• «+Chat» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
• Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
• Հետվճարային բաժանորդների համար ծառայությունն կարելի է ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը և երաշխիքային կանխավճարը բավարար են ակտիվացման համար:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am։
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Նոր լաբորատորիաներ և նոր ուղղություններ ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»
- Վիվա-ՄՏՍ. Կառուցված տուն և նոր կյանքի մեկնարկ՝ Սյունիքի մարզում
- Նոր «Կորպորատիվ 15 000» փաթեթ Վիվա-ՄՏՍ-ի կողմից՝ կորպորատիվ բաժանորդների համար
- Վիվա-ՄՏՍ. Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում
- Սահմանապահ գյուղերի փողոցները շարունակում են լուսավորվել. Վիվա-ՄՏՍ
- Վիվա-ՄՏՍ. Սկսում ենք #հանունհայրենիքի մարտահրավերը