Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 զոհված զինծառայողի մարմին. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 զոհված զինծառայողի մարմին։
«Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ:
Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:
Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին:
Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները։
Հ.Գ
Գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբեր ամսին։ Այն միակն է Հայաստանում և մինչ այդ նման հետազոտությունները կատարվել են Հայաստանից դուրս։
Առողջապահության նախարարությունը վերջերս ձեռք է բերվել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որն առաջիկայում կտեղադրվի և գործընթանցն ավելի կարագանա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 1-ին 7 դի է հանվել Հորադիսից ու Ֆիզուլիից. Արսեն Ղուկասյան
- 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Ջաբրայիլի և Մարտունու ուղղություններից. ԱՀ ԱԻՊԾ
- Պատերազմում 169 սյունեցի է զոհվել
- Զոհված զինծառայողի հոր դիմումի հիման վրա կալանավորվել է զորամասի հրամանատարի տեղակալը
- 19.12.2020. Դուրս է բերվել ևս 22 զոհվածի մարմին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան