Ճապոնիայում շարունակում է մեծ թափով տարածվել թռչնագրիպը
Ճապոնիայի կենտրոնական մասում գտնվող «Գիֆու» պրեֆեկտուրայում գրանցվել է թռչնագրիպի բռնկում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Վարակի տարածման էպիկենտրոնը տեղական Մինոկամո քաղաքի թռչնաբուծական ֆերման է: Այսպիսով, «Գիֆու»-ն Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 14-րդմ է, որտեղ իշխանությունները հայտնաբերել են թռչնագրիպի բռնկում:
Նշվում է, որ պրեֆեկտուրայի ղեկավարությունը շտաբ է բացել՝ վարակի դեմ պայքարելու համար, քանի որ համաճարակաբանական միջոցառումների շրջանակներում քննարկվում է Մինոկամոյում տեղակայված հավերին վերացնելու տարբերակը:
Ճապոնիայում թռչնագրիպի առաջին դեպքերն են գրանցվել 2020-ի նոյեմբերի սկզբին: Այս կապակցությամբ հանրապետության ողջ տարածքում արդեն մորթվել է ավելի քան 3,8 միլիոն հավ:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկումներ են
- Ճապոնիան տարածվող թռչնագրիպի պատճառով մեկ ամսվա ընթացքում ոչնչացրել է 2 միլիոն հավ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա