Պայթյուն սիրիական քաղաքներից մեկի շուկայում
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեկե նահանգ Ռաս ալ-Այն քաղաքի շուկայում ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենա: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով սիրական լրատվամիջոցներին:
Ըստ աղբյուրի, ահաբեկչության հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները տեղափոխում են տուժածներին: Ռաս ալ-Այնը գտնվում է թուրքական զորքերի և Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ հայտնված տարածքի սահմանին:
Ավելի վաղ հաղորդվել էր Հասեկե նահանգի համանուն վարչական կենտրոնում պայթյունի մասին, որտեղ ահաբեկիչը նռնակ էր նետել շուկայի հրապարակում գտնվող աշխատողների վրա: Դրա հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել:
Հարակից հրապարակումներ`
- ԻՊ հարձակման հետևանքով Սիրիայում կա 37 զոհ. «Արևելք» պարբերական
- Բախումներ` Սիրիայում Թուրքիայի աջակից զինյալների ու քրդական ստորաբաժանումների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում