Թուրքերը մեզ մինչև հունվարի 5 ժամանակ են տվել..., անտերություն է սա. Շուռնուխի գյուղապետ
Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է համայնքում տիրող իրավիճակը։
Հրապարակված տեսանյութում երևում է, որ թշնամին գյուղից ընդամենը 10-15 մետր հեռավորության վրա է։
«Սաղ պրծավ, մնում է՝ էս համազգեստն էլ հանենք, ու վերջ»,- ցավով հայտնում է նա, ապա հավելում, որ գյուղում երիտասարդները թևաթափ են եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ համայնքի 12 տուն մնում է թշնամու ենթակայության տակ։
Հակոբ Արշակյանը նշեց, որ հայերին մինչև հունվարի հինգը ժամանակ են տվել՝ այդ տներն ու տարածքը լքելու համար։
«Իրենց պոստերն արդեն դրել են, թուրքական մեքենաներ են գնում-գալիս։ Եթե անգամ անասունն էլ անցնի, արդեն իրենցն է»,- նշեց գյուղապետը։
Նա հայտնեց, որ անգամ գյուղի գրադարանն են տեղափոխում, որ թշնամուն չմնա։
«Անտերություն է սա, խայտառակություն։ Մեր երեսուն տղերքը, որ զենքը ձեռքներին էին, հիմա առանց զենքի են եկել, քանի որ էլ բան չեն կարող անել։ Նորի՞ց պատերազմ երեսուն հոգով։ Իմ ձեռքին ոչ մի բան չկա։ Համակերպվե՞նք։ Նենց «ուվերեննի» են քայլում թուրքերը»,- ցավով նշեց նա։
Ապա, տեսախցիկը տեղափոխելով ռուս խաղաղապահների ուղղությամբ Հակոբ Արշակյանը նշեց. «Մեզ պահողն էլ էս 5-6 հոգի ռուսներն են»։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Շուռնուխում քննարկել ենք Գորիսի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները
- Շուռնուխում լարված իրավիճակ է
- Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած․ գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին