Աշխարհի ամենատարեց բնակիչը նշել է իր 118-րդ տարեդարձը
Աշխարհի ամենատարեց կինը՝ Կանե Թանաքան, շաբաթ օրը տոնել է իր ծննդյան 118-րդ տարեդարձը, հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Ըստ աղբյուրի, կորոնավիրուսի տարածման պատճառով Թանաքան գրեթե չի հանդիպում իր բարեկամներին, իսկ ծննդյան կապակցությամբ նրան անձամբ, երգելով շնորհավորել են ծերանոցի աշխատակիցները. այնտեղ է բնակվում ամենատարեց կինը:
«Գինեսի Ռեկորդների» գրքի տվյալներով՝ երկարակեցության բացարձակ ռեկորդը պատկանում է ֆրանսիացի Ժաննա Կալմանին: Նա մահացել է 1997 թվականին՝ 122 տարեկան 164 օրական հասակում:
2020 թվականի սեպտեմբերի 15-ին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հայտնել էր, որ երկրում 100 և բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը գերազանցել է 80 հազարը: Ընդ որում՝ նրանց 88 տոկոսը (70, 975 քաղաքացի) կին է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին