Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» մուտացիան
Թուրքիայում կորոնավիրուսի «բրիտանական» մուտացիա է հայտնաբերվել 15 մարդու մոտ, որոնք ժամանել են Մեծ Բրիտանիայից։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է հանրապետության առողջապայության նախարար Ֆախրեթին Քոջան։
«Կորոնավիրուսի «բրիտանական» մուտացիան հայտնաբերվել է 15 մարդու մոտ, որոնք ժամանել են Մեծ Բրիտանիայից: Այդ երկրից ժամանակավորապես կասեցվել է մուտքը դեպի Թուրքիա»,-ասվում է նախարարի հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ հունվարի մեկին Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների նվազագույն թիվ՝ 1908 դեպք: Նվազել է նաև մեկ օրում COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը՝ 212 պացիենտ:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում հայտնաբերվել է COVID-19-ի «բրիտանական» շտամի ևս մի քանի դեպք
- Հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս մեկ մուտացիա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա