Ամանորին ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձը Արցախ
Ամանորյա տոներին մեծացել է Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի տեղաշարժի ինտենսիվությունը՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ամանորին Լեռնային Ղարաբաղում անձնական ավտոմեքենաներով իրենց տուն են ակտիվորեն վերադառնում փախստականները Երևանից: Ստեփանակերտի շրջանում մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքների, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման վերականգնումից հետո տեղաբնակները գերադասում են դիմավորել Ամանորը հայրենի գյուղերում։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել արդեն ավելի քան 47 հազար փախստական»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում ավելի քան 480 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
- Մեկ օրում ավելի քան 350 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
- Մեկ օրում 316 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան