Գևորգ Դանիելյան. Այդ քարտեզները ցույց տվեք, որ նոր արդարացում հորինեն
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Սովետական քարտեզներով ո՞ւմ եք ինչ բացատրում, ո՞ւմ եք ապացուցում, որ զիջվող տարածքները ի սկզբանե և հետագայում էլ եղել են Հայկ. ԽՍՀ կազմում։
Մարդու իրավունքների պաշտպան պարոն Ա.Թաթոյանին ԱԳՆ֊ն տվել է հետևյալ պաշտոնական պատասխանը. «... պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգության բնույթի միջոցառում է՝ կողմերի ՓԱՍՏԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ գտնվող բնագծերում, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև»։
Հիմա փորձեք, այնուամենայնիվ, համակերպվել այն մտքի հետ, որ ասենք՝ Շուռնուխը, Որոտանի ճանապարհի կամ Քարահունջի մի հատվածը և այլն, գտնվել են Ադրբեջանի փաստացի վերահսկողության բնագծում, որ դրանք բացառապես պաշտպանական և անվտանգության բնույթի միջոցառման համատեքստում են և միայն մարտական հերթապահություն իրականացնելու համար է։
Իսկ նրանք, ովքեր սովետական շրջանի ղեկավարներին մեղադրում էին, թե բա ինչո՞ւ են Ադրբեջանի տարածքով ճանապարհ կառուցել, այդ քարտեզները ցույց տվեք, որ նոր արդարացում հորինեն։
Հետագա բանակցային գործընթացներում չափազանց խոցելի ստարտային վիճակ է ստեղծվում ....»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Սահմանների որոշման հարցը մարդկանց կենսական իրավունքները լրջորեն վտանգելու, ապրուստը հոգալու խնդրի առաջ է կանգնեցրել
- ԱԳՆ Փաշինյանին մեղադրում է ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության դեմ հանցանք կատարելու մեջ. Ղազինյան
- ԱԳՆ-ն տրամադրել է սահմանագծման գործընթացների հետ կապված կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում. ՄԻՊ
- Գևորգ Դանիելյան. Հաջորդ իշխանությանը բարդ, անչափ բարդ ու հակասական ժառանգություն է թողնվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան