ՌԴ ՊՆ. Արցախում ականազերծումն իրականացվում է «Ուրան-6» համալիրով
Արցախում ականազերծվել է մոտ 400 հա տարածք, 151 կմ ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակության են։ Նման տվյալներ է այսօր հրապարակել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հայտնաբերվել ու ոչնչացվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ սարք։
Նշվում է, որ ականազերծման աշխատանքներ իրականացնող ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիր՝ «Ուրան-6»։ Այն հնարավորություն է տալիս լեռնային ու եղանակային վատ պայմաններում ապահովել ականազերծման աշխատանքների բարձր տեմպ։
Ըստ աղբյուրի, միաժամանակ խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են կենսական կարևոր նշանակություն ունեցող ինժիներական կոմունիկացիաների վերականգնման աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ղարաբաղում ականազերծման հաջողությունները
- Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները Արցախում մեկ օրում ոչնչացրել են 189 պայթուցիկ առարկա
- Արցախի տարածքներն ականազերծվում են հատուկ հեռակառավարվող ռոբոտների և սարքավորումների միջոցով