ՌԴ ՊՆ. Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 130 փախստական
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների հերթական շարասյանը։ ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր ԼՂ է վերադարձել 130 փախստական։ Ընդհանուր առմամբ մշտական բնակության վայր է տեղափոխվել 47 100 փախստական։
Նշվում է, որ ռուս զինծառակողներն ապահովում են նրանց անվտանգությունը տեղափոխվելու ընթացքում, ինչպես նաև բնակության վայրում, տրամադրում են նրանց հումանիտար օգնություն, իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիտորինգ։
Հարակից հրապարակումներ`
- Ամանորին ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձը Արցախ
- Մեկ օրում ավելի քան 480 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
- Մեկ օրում ավելի քան 350 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան