Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Սուրբ Գայանե եկեղեցի
Քիչ առաջ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցի ժամանեց Վահափառ Հայրապետը։ Նա օրհնեց իրեն ու Առաքելական եկեղեցուն աջակցելու նպատակով եկեղեցու բակում հավաքված քաղաքացիներին։
Մինչ Կաթողիկոսի գալը 168.am-ի հետ հետ զրույցում, խոսելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու վերաբերյալ կոչերի տարածման մասին, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Սա խակտառակություն է, ոտնձգություն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ»։
Նրա խոսքով, ժողովուրդն այսօր գիտակցում է, որ հազարամյակներ շարունակ հայ եկեղեցին ու հավատքը եղել են մեր հենքը։
«Այսօր որևէ սատանայական երևույթ չի կարող պառակտել մեր եկեղեցին, այսօր որոշ մարդիկ, որոշ դավադիրներ փորձում են մեր ազգային արժեքները ոչնչացնել, հարված հասցնել մեր հավատքին, ինչն անթուլատրելի է»,-ասաց նա։
Սուրբ Գայանե եկեղեցում ու բակում կատարվողը՝ 168.am-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները