Գագիկ Համբարյան. «ԽՍՀՄ տարիներին հրատարակված քարտեզները հերքում են դավաճան Նիկոլին»
Քաղաքագետ, Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը գրում է.
«Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճան Նիկոլն Ադրբեջանի հետ սահմանազատումը կատարում է GPS-ով՝ բացարձակ արհամարհելով ԽՍՀՄ տարիներին հրատարակված քարտեզները...
Ազգադավ տականքին և նրան սպասարկողներին ձեռնտու չեն այդ քարտեզների մասին բարձրաձայնել, քանի որ դրանցում Շուռնուխ գյուղը և Տաթևի ՀԷԿ֊ը նշված են որպես Հայաստանի մաս...
Սակայն դավաճան Նիկոլին դա այնքան էլ հետաքրքիր չէ...Նա առաջնորդվում է շահույթ հետապնդող Google-ի քարտեզով, որն, ինչպես նշել եմ, չի բացառվում, որ Բաքվից պատվեր է ստացել և Հայաստանի սահմանը մի փոքր արևմուտք է տարել, որի արդյունքում Շուռնուխ գյուղը սահմանամերձից դարձել է կիսվող բնակավայր, իսկ Տաթևի ՀԷԿ֊ն էլ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ...
Իսկ դավաճանին երկրպագող նիկոլականները և ժեխը թող շարունակեն պաշտել և հավատալ Իլհամի կողմից նվաստացված ազգադավին ով շարունակում է քայլ առ քայլ կյանքի կոչել իր հակահայ ծրագրերը...»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքերը մեզ մինչև հունվարի 5 ժամանակ են տվել..., անտերություն է սա. Շուռնուխի գյուղապետ
- Մարուքյան. Շուռնուխում քննարկել ենք Գորիսի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները
- Շուռնուխում լարված իրավիճակ է
- ՌԴ-ի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեզ. Շուռնուխի գյուղապետը՝ պատգամավորին
- Փաշինյան. Որոտանի, Շուռնուխի մասով կարող են ծագել հարցեր, ցավոտ իրավիճակներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան