Արցախի ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում
ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան տղամարդիկ։
«ԱՀ ոստիկանությունը ծառայության է հրավիրում:
Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային գումարտակում, իչպես նաև արագ արձագանքման դասակում, կրտսեր խմբի պաշտոններում ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներն, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրասատականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Ցանկացողները, մանրամասն տեղեկությունների համար, կարող են դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության կադրերի բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 1-02 կամ (047)-94-61-02»,- ասված է ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա