Արցախում զոհված ջավախքցիներից ևս մեկը՝ Դավիթ Մադոյան
«Եվս մեկ հերոս Զինվոր՝ Դավիթ Վահանի Մադոյան։ Արմատներով Ջավախքի Փոգա գյուղից։ Նահատակվել է հայրենիքը պաշտպանելիս՝ 2020 թվականի նոյեմբերի 1-ին։
Փառք քեզ հերոս...
Դավիթը զորակոչվել էր բանակ 2019թ. դեկտեմբերին։ Նրա հետ վերջին զրույցը եղել է նոյեմբերի 1-ին։ Դավիթը կենսուրախ ժպտերես ընկերասեր հարգանքով լի երիտասարդ էր՝ դեռ նոր դարձած 19 տարեկան։
Սովորել է միջ.դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել է Զարդակիրառական պետական քոլեջի մանրաքանդակ բաժին։ Ծառայել է Արցախում, աչքի է ընկել քաջությամբ, մարտի ժամանակ, պաշտպանելով ընկերներին, ընկել է շրջափակման մեջ ու անհամատեղ մարտի ընթացքում զոհվել է»,- ասվում է Փոգա գյուղի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքի զավակ Գևորգ Բերակչյանը Արցախում զոհվածների թվում է
- Արցախում զոհված ջավախքցի Տիգրան Շաշիկյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արցախում հերոսացած ջավախքցիները
- Եվս մի ջավախքցի զոհել է հանուն Արցախի
- Շուշիում զոհվել է արմատներով Ջավախքից Գևորգ Կուլիջանյանը
- Արցախում զոհվել է ջավախքցի ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը
- Եվս մի ջավախքցի կյանքը զոհել է հանուն Արցախի
- Ջավախքցի Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին